×


«Կարծում էի՝ կմեռնենք». Հայեկն ու Կրուսը հիշել են իրենց ինքնաթիռի վթարային վայրէջքը

Դերասանուհի Սալմա Հայեկը հայտնվել է Vogue Arabia-ի մայիս ամսվա շապիկին, իսկ զրույցը վարել է իր 20 տարվա ընկերուհին՝ Պենելոպե Կրուսը:

Թեեւ ծնվել է Մեքսիկայում, բայց մեծացել է լիբանանյան համայնքի հենց սրտում: Եվ ամսագիրը լիբանանցի 2 դիզայների խնդրել է նորովի մատուցել դերասանուհու արխիվային կերպարները:


Հայեկը պատմել է իր բազմամշակութային մանկության մասին, երբ լիբանանյան համերն ու մեքսիկական համեմունքները հավասարաչափ էին տիրում իրենց տանը: 

«Չեմ հիշում՝ առաջինը քաբաբ, թե տակո եմ կերել, ինչպես նաեւ երկար ժամանակ տեղյակ չէի, որ լիբանանյան ուտելիքը մեքսիկական չէ: Մեզ՝ արաբներիս համար, ամբողջ ընտանիքով ուտելիք պատրաստելն ու ուտելն օրհնություն է: Երեխաներիս էլ փորձում եմ սովորեցնել այդ փոքրիկ ու թանկ ուրախությունները»,- պատմել է դերասանուհին, որի հայրը՝ Սամի Հայեկը, լիբիական ծագում ունի:

Սալմա Հայեկը՝ հոր հետ


Կրուսը Հայեկին հարցրել է՝ արդյոք հիշում է այն թռիչքը, որը կարող էր իրենց համար վերջինը լինել:  

«Դու միշտ վախենում էիր թռիչքներից ու ինձ հրահանգներ էիր տալիս, թե ինչ պետք է անեմ, եթե հանկարծ վթարի ժամանակ մահանաս: Այդ օրը խցիկում երկուսով էինք, երբ արտակարգ դեպք պատահեց: Ստիպված էինք վայրէջք կատարել մեքսիկական անապատում: Գիտեի, որ նման բան է տեղի ունենալու, քանի որ բորդուղեկցորդուհին դուրս եկավ խցիկից ու վերցրեց թթվածնի դիմակը: Տեսնում էի, թե ինչպես ես փորձում հանգստանալ: Արժե այդ մասին ֆիլմ նկարել»,- ասել է Հայեկը:


Կրուսն էլ խոստովանել է, որ այն ժամանակ մտածել է ամենավատ ելքի մասին. «Ինձ այնպիսի մի բան ասացիր, որը երբեք չեմ մոռանա. «Կարծում էի՝ կմեռնենք: Բայց մենք միասին կմեռնեինք, իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ լավ կլիներ»»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW