×


Արամ Mp3-ն

Արամ Mp3-ի եւ 3.33-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսն ու Պոնչի խելահեղ պարը

Թե ինչ է լինում, երբ մարդու ականջում հայտնվում է բիթն ու դուրս չի գալիս: Սկսում ես պարել առանց բարդույթների՝ անկախ տեղից, դիրքից ու ֆիզիկական տվյալներից: Այս մասին է Արամ Mp3-ի եւ 3.33 խմբի նոր՝ «Սկսում ենք» երգը, որի տեսահոլովակի շնորհանդեսը երեկ էր՝ «Երեւան Մոլ»-ում:

Ֆելիքս Խաչատրյանը՝ կնոջ հետ


Երգի երաժշտությունը հեղինակել է Արամը, խոսքերը գրել է Ֆելիքս Խաչատրյանը, իսկ գործիքավորումն արել է Lazzaro-ն: Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ Ֆելիքսի հետ համագործակցությունն առաջին անգամ էր, թեեւ ծանոթ են երկար ժամանակ. «Բազմիցս շփվել ենք տարբեր հաղորդումների շրջանակներում, բայց երաժշտության ասպարեզում չէինք աշխատել միասին: Ֆելիքսը շատ տաղանդավոր է, երգի բառերը գրել է մեկ ժամվա ընթացքում. ինքը շատ ուժեղ է դրանից:): Եվ քանի որ երգը տրամադրող է ու պոզիտիվ, ես ու Արամայիսը որոշեցինք նման հումորային տեսահոլովակ նկարահանել: Մտածում էինք «պոնչիկ» տղա գտնել, որ այդպես կպարեր: Հետո հիշեցինք, որ մեր Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը, դա կարող է անել: Չնայած քաշին՝ նա շատ պլաստիկ է, ու միանգամից ստացվեց այն, ինչ ուզում էինք»:

Նշենք, որ տեսահոլովակում նկարահանվել են նաեւ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը եւ դիզայներ Դիանա Շատվերյանը: Հարցին՝ առաջին անգամ չէ, որ հոլովակում հայտնի մարդկանց է ներգրավում, արդյո՞ք դա խաղաքարտ է՝ լրացուցիչ ուշադրություն գրավելու համար, Արամը կատակով պատասխանեց. «Գիտեք, քասթինգ հայտարարելու դեպքում շատ երկար կփնտրեինք այնպիսի մարդկանց, ովքեր կկարողանային այդպես խաղալ: Իսկ ես իմ շրջապատում ունեմ լավ ընկերներ, ովքեր տաղանդավոր են եւ լավ խաղում են: Խնդրեցի, որ մասնակցեն նկարահանումներին, այդպես ամեն ինչ ավելի հեշտ եւ արագ ստացվեց, համ էլ փող խնայեցի»:

Արամ Mp3-ի եւ 3.33-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսին


Մինչ նա բեմ դուրս կգար եւ կներկայացներ իր նոր տեսահոլովակը, ներկաների ուրախ ժամանցն ու բարձր տրամադրությունն ապահովեց DJ Smoke-ը: Այնուհետեւ Արամը ներկայացավ համերգային ծրագրով եւ կատարեց իր ամենասիրված երգերն ու հայտնի հիթերի քավերներ: Հոլովակը դիտելիս Պոնչի պարն այնքան էր գրավել հանդիսատեսի ուշադրությունը, որ մի պահ բոլորն անշարժ կանգնել ու հետեւում էին նրա շարժումներին: Միայն երգի ավարտին լսվեցին ուրախ բացականչությունները. հավանել էին: Շուտով ներկաները երգում ու պարում էին Արամի հետ ու կրկնում բոլոր այն շարժումները, որ նա թելադրում էր բեմից:

Անաիս Սարդարյանը եւ Ինգա Մուրադյանը


Արամ Mp3-ի «Սկսում ենք» երգի տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ: Եթե բիթը ձեր ականջից էլ դուրս չգա, եւ հայտնվեք տեսահոլովակի գլխավոր հերոսի դերում, անպայման մեզ պատմեք այդ մասին մեկնաբանությունների հատվածում:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport