×


Լուսինե Թովմասյանը դստեր՝ Արիանայի հետ

«Ամուսինս էլ ինձ պես հիացած է»` Լուսինե Թովմասյանը նոր ֆոտոշարք ունի

Լուսինե Թովմասյանը դստեր հետ նոր լուսանկարներ ունի, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին: «Արիանայի հետ ֆոտոշարք ունենալու գաղափարն արդեն մեկ տարի է, ինչ մտքումս էր, բայց ինչ-ինչ պատճառներով ամեն անգամ չէր ստացվում այն իրականացնել»,-մեզ հետ զրույցում նշել է նա:

Նկարահանումն իրականացվել է Երեւանի բուսաբանական այգում, հեղինակը Պարգեւ Այդինյանն է.«Սա մեր արդեն երրորդ համագործակցությունն է: Ինչպես տեսնում եք, անհնար է չհավանել: Արդյունքը գոհացրել է ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր տեսել են: Ամուսինս էլ ինձ պես հիացած է:)»,-ասել է գեղեցկուհին:

Լուսինե Թովմասյանը դստեր՝ Արիանայի հետ


Նրա խոսքով՝ Արիանան հաճույքով է մասնակցել նկարահանմանը. «Բավական դժվար է երեխաների հետ աշխատելը: Պարգեւից շոկոլադ ու փափուկ խաղալիք նվեր ստանալուց հետո նա մեծ սիրով համաձայնեց անել այն, ինչ կասենք:):  Երկու ժամ տեւեց, փոքրիկս շուտ հոգնած էր»:

Լուսինե Թովմասյանը դստեր՝ Արիանայի հետ


Լուսինեն իր առաջին ֆոտոշարքն իրականցրել է 13 տարեկանում.«Առաջին անգամ համագործակցել եմ Վանանդ Գասպարիի հետ: Ինձ նկարահանման  ընթացքը շատ էր ոգեւորել: Մի փոքր հուզված էի»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները՝ Պարգեւ Այդինյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին