×


«Արամմա»-ի պրեմիերայի հյուրերն ու Կարեն Բաբաջանյանի խոսքը խանգարողներին :)

«Արամմա»-ն արդեն մեծ էկրանին է: Երեկ առաջին ցուցադրությանը ներկա են եղել արկածային ֆիլմի անձնակազմը, նրանց գործընկերներն ու մտերիմները։ Կատակերգության ռեժիսորն ու պրոդյուսերը Կարեն Բաբաջանյանն է, նա նաեւ սցենարի համահեղինակն է Վահե Հովհաննիսյանի եւ Խաչատուր Առաքելյանի հետ։

Կարեն Բաբաջանյանը, Ժաննա Բուտուլյանը եւ Գարիկը


Ֆիլմում նկարահանվել են Գոռ Հակոբյանը, Մարիամ Ադամյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արսեն Օհանջանյանը, Ելենա Բորիսենկոն, Արսեն Գրիգորյանը, Արթուր Մանուկյանը, Ժաննա Բուտուլյանը, Նաիրա Շահիրյանը, Աննա Մանուչարյանը, Գուրգեն Սարգսյանը, Ագնեսա Շահնազարյանը, Արաքսյա Մելիքյանը, նաեւ Ինդիրա Ռեյեսը՝ Կուբայից եւ ուրիշներ։

Շուրջ 1 ժամ 35 րոպե տեւողությամբ կատակերգության հերոսը՝ Արամը, ճամփորդելով բոլոր հավանական ու անհավանական երկրներում, տուրիստական ընկերությունից պահանջում է անմոռանալի մեկշաբաթյա փաթեթ, եւ նրան ուղարկում են Հայաստանի անտառներ։ Երիտասարդը բացահայտում է վայրի ցեղի, սովորում խոսել նրանց լեզվով, ապրել նրանց կանոններով, նաեւ սիրահարվել ցեղապետի աղջկան։ Ֆիլմի ընթացքում Արամը՝ Արամման, հայտվում է զավեշտալի իրավիճակներում, ավարտին էլ քաղաքակիրթ պայմաններում ամուսնանում, ինչը, սակայն, նրա մոր սրտով չէ:)։

«Արամմա» ֆիլմի գլխավոր հերոսուհի Մարիամ Ադամյանը


Հայաստանի գեղեցիկ բնապատկերները ցուցադրող ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Տավուշի մարզում՝ Անապատ-Լաստիվեր հանգստավայրում. «Հատուկ ֆիլմի համար բնության մեջ ստեղծվել ու ավելացել ենք նոր դետալներ։  Շնորհակալ եմ Լաստիվերի պահապան-եղբայրներին՝ Հովոյին ու Վահագնին, նրանց արած աշխատանքը շատ մեծ է»,-նշել է Կարեն Բաբաջանյանը, որը նաեւ գրել է ֆիլմի երաժշտությունը։

Գլխավոր դերակատար Գոռ Հակոբյանը պրեմիերային ներկա չէր, քանի որ «Ֆուլ Հաուս»-ի կազմի հետ այժմ Լոս-Անջելեսում է: Գլխավոր հերոսուհուն՝ Հաննային, մարմնավորած Մարիամ Ադամյանի համար նկարահանման օրերն անմոռանալի են. «Մի քանի օր բնակվել ենք Լաստիվերում, փորձել հասկանալ հին ցեղերի ապրելակերպը։ Լավ խաղընկերների ու թիմի շնորհիվ հաղթահարել ենք բոլոր դժվարությունները: Ես քաջ ու անվախ աղջկա դերում եմ»։

Լիլի Էլբակյանը եւ Համոն


Կարեն Բաբաջանյանի խոսքով՝ հայկական կինոշուկայում նման սյուժեով ֆիլմը նորություն է.«Շատ են ինքնատիպ երեւույթներն ու նոր դետալները: Ունեցել ենք սահմանափակ ժամանակ ու ռեսուրս, փորձել ենք մեր նպատակին հասնել, թե որքանով է ստացվել, հանդիսատեսի արձագանքից շուտով կիմանանք։ Շնորհակալություն մեզ օգնողներին եւ նրանց, ովքեր փորձեցին մեզ խանգարել:)»։

«Արամմա»-ն առաջիկայում կցուցադրվի նաեւ արտերկրի հայաշատ քաղաքներում։ Ստորեւ առաջարկում ենք դիտել տեսանյութ նկարահանման ընթացքից։

BRAVO.am   
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW