×


Դավիթ Բադալյանը՝ սիրելիի հետ

«Հասկացա՝ իմ համար է ծնված»՝ Դավիթ Բադալյանը նշանադրվել է

Երեք տարի առաջ Ֆրանսիական համալսարան աշխատանքային այցը երգիչ, երաժշտական պրոդյուսեր Դավիթ Բադալյանի համար ճակատագրական եղավ: Այնտեղ նա հանդիպեց ուսանողուհի Սյուզի Խանզադյանին ու առաջին հայացքից սիրահարվեց:

«Փոքրիկ վավերագրական ֆիլմ նկարելու առաջարկով էի համալսարան գնացել: Սյուզին էլ պետք է գլխավոր դերում լիներ: Հենց տեսա նրան, հասկացա՝  իմ համար է ծնված: Մեր հանդիպումներից օրեր անց վստահ էի, որ նա պետք է լինի իմ կյանքի ուղեկիցը: Տեխնիկական որոշ խնդիրների պատճառով մեր նշանադրությունն անընդհատ հետաձգվում էր, միայն վերջերս ստացվեց իրականացնել մեր վաղեմի ցանկությունը»,- պատմել է Դավիթը:

Դավիթ Բադալյանն ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն


Սյուզիի համար նշանադրությունն անակնկալ է եղել.«Այս շրջանում աշխատանքային հարցերով շատ եմ բացակայում երկրից, ու նրան թվում էր՝ մեր նշանդրեքը մյուս տարի նոր կլինի: Իր քրոջ հարսանիքի օրն անակնակալ մատուցեցի. հարսը ծաղկեփունջը նետելու փոխարեն իրեն տվեց, այդ ժամանակ մոտեցա ես ու, մատանի նվիրելով, ամուսնության առաջարկ արեցի: Բավական գեղեցիկ տեսարան էր: Նա շատ էր հուզվել: Բոլորի համար էր այդ պահն անակնակալ, միայն նրա ծնողներն ու մայրս էին տեղյակ: Մայրս էլ իր հերթին ապագա հարսի համար նվեր էր պատրաստել»,- ասել է երգիչը:

Դավթից տեղեկացանք, որ հարսանիքը տեղի կունենա 2018 թվականին.«Այս շրջանում արտերկրից աշխատանքային մի շարք առաջարկներ ունեմ, հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով զբաղվելու ժամանակ չի լինի: Ամուսնությունը ծրագրում ենք հաջորդ տարեվերջին»:

Դավիթ Բադալյանը՝ սիրելիի հետ


BRAVO.am-ը հարատեւ սեր եւ երջանկություն է մաղթում զույգին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Բադալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport