×


Մառա Սարուխանյանը՝ դստեր հետ

«Հարազատներս ծանոթացան փոքրիկիս հետ»՝ Մառա Սարուխանյանի եւ դստեր տոնական ֆոտոշարքը

Մառա Սարուխանյանն այս օրերին Երեւանում է: Հայկական սերիալներից հայտնի դերասանուհին Ամանորի շնչով լուսանկարահանման է մասնակցել դստեր հետ՝ ֆոտոշարքը տրամադրելով BRAVO.am-ին: Նա նաեւ պատմել է, թե ինչու ամուսինը չի մասնակցել նկարահանմանը, եւ ինչպես են իրենց օրերն անցնում հայրենիքում:

Ալեքսանդրան իրեն հրաշալի է պահել տաղավարում, շատ ուրախ է եղել ու անդադար ժպտացել է.«Հայրիկը Մոսկվայում է, իսկ մենք երկու ամսով հյուր էինք եկել, որպեսզի բոլոր հարազատներս ծանոթանան փոքրիկիս հետ, նաեւ շատ էի կարոտել քաղաքս ու բարեկամներիս»,-նշել է Մառան:

Փոքրիկ Ալեքսանդրան


Նա պատմել է, որ աղջիկը երջանկությամբ է լցրել իրենց կյանքը.«Մայր լինելուց լավ բան չկա. օրս սկսվում եւ ավարտվում է Ալեքսայի ժպիտով: Մայր լինելը մեծ պատասխանատվություն է, փորձում եմ նրան քնքշանքի մեջ մեծացնել: Մայրս ինձ համար ամեն ինչ է, նա վառ օրինակ է ծառայել եւ միշտ ասել է, որ ամենաքաղցր բանն այս կյանքում երեխաներին երջանիկ տեսնելն է: Չեմ կարող նկարագրել` ինչքան շնորհակալ եմ նրան, որ այսօր ես կարող եմ լինել ոչ միայն լավ մայր, նաեւ կին, հարս, քույր եւ ամենակարեւորը` լավ մարդ: Վստահ կարող եմ ասել, թե՛ ես, թե՛ ամուսինս, թե՛ մեր ընտանիքի բոլոր անդամները կանենք ամեն ինչ, որ բալիկս ունենա անհոգ եւ երջանիկ մանկություն»:

Աղջկա մասին խոսելիս Մառան ասել է.«Շատ հանգիստ, մարդամոտ եւ խելացի բալիկ է: Դա նրանից է, որ մեր տանը միշտ ուրախություն եւ երջանկություն է տիրում»:

Մառա Սարուխանյանը՝ դստեր հետ


Մառան 2018-ը կդիմավորի Ռուսաստանում: Ասում է` Ամանորն այն տոնն է, որ անպայման պետք է ընտանիքի հետ անցկացնել.«Իմ ամենասիրելի տոնի առթիվ արդեն բազմաթիվ նվերներ եւ անակնկալներ ենք պատրաստել: Իսկ մաղթանքս այն է, որ բոլոր բալիկները անհոգ մանկություն ունենան եւ առողջ լինեն»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մառա Սարուխանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին