×


«Միզող տղան»՝ Բրյուսելի ամենահին բուրժուան:)

«Միզող տղան» կամ ինչպես ֆլամանդերեն է հնչում «Manneken-Pis», Բրյուսելի հավատարիմ քաղաքացին է եւ ամենահին բուրժուան: Բելգիայի մայրաքաղաքին նվիրված յուրաքանչյուր գրքում կամ տուրիստական ուղեցույցում հանդիպող այս փոքրիկը բնակվում է Բրյուսելի կենտրոնական հրապարակի հարեւանությամբ:

«Միզող տղա» արձանիկը


Իրականում արձանիկը փոքր է, այնքան փոքր, որ կարելի է հեշտությամբ անցնել իր կողքով եւ չնկատել, միայն թե նկարվող տուրիստների հերթն է գրավում ուշադրությունը:  56 սմ բարձրությամբ այս խորհրդանիշն ունի կյանքի դարավոր պատմություն, բազմաթիվ լեգենդներ են պտտվում ստեղծման շուրջ: Թերեւս ամենահայտնին պատմում է, որ շատրվանը կառուցվել է Բրյուսելի բուրժուա Բրաբան դքսի պատվերով: Վերջինս քաղաքի տոնակատարության ժամանակ կորցնում է իր միակ եւ շատ  սիրելի որդուն: Բարեբախտաբար, տղան շուտով գտնվում է Էտյուվ փողոցի անկյուններից մեկում. փոքրիկը հոգում էր իր կարիքները, իսկ երջանիկ հայրը պատվիրում է նույն թեմատիկայով շատրվան:


Դարերի ընթացքում քանդակը ենթարկվում է բազմաթիվ փորձությունների. 1747 թվականին հափշտակվում է անգլիացիների կողմից, ապա` ֆրանսիացիների: Հարթելու համար բելգիացիների հետ սրված դիվանագիտական հարաբերությունները, Լյուդովիկոս 15-րդը վերադարձնում է արձանիկը` զարդարելով այն ասպետի հագուստով եւ Սուրբ Լյուդովիկոսի խաչով: Ֆրանսիայի թագավորի օրինակին են հետեւում շատերը, պատմության ընթացքում «Միզող տղան» ստանում է թանկարժեք նվերներ եւ շքանշաններ: 

Այսօր, Բրյուսելի քաղաքապետարանում ամենայն զգուշությամբ պահվում են «տղայի» հարյուրավոր զգեստները: Տարվա յուրաքանչյուր օր քանդակը կերպարանափոխվում է` համապատասխան կարեւոր իրադարձությունների կամ տոնակատարությունների: Ի դեպ, յուրաքանչյուրը կարող է նոր զգեստ նվիրել տղային, պետք է պարզապես դիմել Բրյուսելի քաղաքապետարան, որտեղ մի ամբողջ անձնակազմ զբաղվում է նմանատիպ կարեւոր հարցերով:

«Միզող տղա» արձանիկը


Այնպես որ, եթե Դուք հայտնվել եք Բրյուսելում, ապա ուղիղ դեպի Էտյուվ փողոց, որտեղ թագավորական հագուստով կամ պարզապես մերկ մի տղա սպասում է Ձեզ հետ լուսանկարվելու բացառիկ հնարավորությանը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Լիլիթ Սոխակյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport