«Միսս Արմենիա 2017»-ը քննարկումների կիզակետում է. եզրափակչից հետո հայտնի դարձավ, որ մրցույթի ավարտից հետո թագը պատրաստած ընկերությունը հաղթող Լիլի Սարգսյանից հետ է վերցրել մոտ երկու միլիոն դրամ արժողությամբ զարդը՝ հիմնավորելով, որ այն բավականաչափ չի գովազդվել։
BRAVO.am-ը քիչ առաջ զրուցել է Լիլի Սարգսյանի հետ, որն էլ պատմել է, թե ինչ է տեղի ունեցել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում.«Պահն ինձ համար շատ ինտրիգային չէր: Ես հետ տվեցի, չեմ հուզվել, որովհետեւ կարեւորն ինձ համար հաղթանակն էր։ Թագի խնդիրը լուծվում է, Գոհար Հարությունյանը բանակցել է, շուտով այն կրկին կլինի ինձ մոտ»։
Լիլի Սարգսյանը
Հաղթողից հետաքրքրվեցինք՝ արդյոք հետեւում է իր անձի շուրջ ծավալված քննարկումներին.«Մեկնաբանություններ կարդալու ժամանակ առանձնապես չեմ ունեցել։ Տեղյակ եմ այդ խոսակցություններից, ընդհանրապես չեմ հուզվում, պարզ է, որ պետք է քննարկեին, նորմալ է։ Կարծում եմ՝ ով էլ հաղթեր, նույնը կլիներ: Ես պատրաստ էի նման խոսակցությունների»։
17-ամյա Լիլին այս օրերին նախապատրաստվում է «Միսս աշխարհ 2017» միջազգային մրցույթին, հայ կազմակերպիչները նրա տվյալներն արդեն ուղարկել են Չինաստան։ Երեւանում այսօր նկարահանում են նրա տեսաուղերձը, որը դեռեւս պարզ չէ՝ համացանցում երբ հասանելի կլինի.«Հոլովակում անգլերենով պատմում եմ, թե ինչ հետաքրքրություններ ունեմ, ինչով եմ զբաղվում։ Անգլերեն գիտեմ, նաեւ ֆրանսերեն ու ռուսերեն գիտեմ։ Ինձ հետ աշխատում են մասնագետները»։
«Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթողի թագը
Լիլին շուրջ երեք տարի զբաղվել է սիրողական բռնցքամարտով.«Ուղղակի սիրում եմ: Ցանկություն ունեի տիրապետել այդ մարզաձեւին, մտավախություն չունեի, որ կոպիտ մկաններ կունենամ։ Մոտ մեկ տարի է՝ չեմ հաճախում պարապմունքների։ Այս պահին զբաղվածությունս շատ է, հետագայում չեմ որոշել, թե ինչ մարզաձեւով կզբաղվեմ»։
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: