Շողեր Թովմասյանն իր նոր լուսանկարներն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Դերասանուհու ֆոտոշարքի հեղինակն Աստղիկ Միրաքյանն է.«Վաղուց էինք ծրագրում միասին աշխատել, բայց ամեն անգամ մի բան խանգարում էր: Առաջարկն իր կողմից է եղել, մեր առաջին համագործակցությունն է: Լուսանկարահանումը մեզնից ընդամենը 15 րոպե է խլել: Շատ կարճ ժամանակում կարողացանք գոհացնող արդյունքի հասնել»,- պատմել է նա:
Շողերն իր ֆոտոշարքն էլեգանտ է համարում.«Առհասարակ, խուսափում եմ վուլգար կերպարներից: Եթե ֆոտոշարքն այդպիսին լիներ, հավատացած եղեք, երբեք այն չէի հրապարակի: Միգուցե այս նկարներում հագուստս մի փոքր բաց է, բայց կարծում եմ՝ ամեն ինչ չափի մեջ է: Ավելի շատ գեղեցիկ դետալներ ենք ցուցադրել՝ շրթունք, քիթ, պարանոց, մի փոքր էլ կուրծք»:
Շողեր Թովմասյանը
Դերասանուհու ամուսինը՝ շոումեն Գրիշա Աղախանյանը, դեռ չի տեսել այս ֆոտոշարքը.«Նոր առաջարկներ ստանալիս մենք խորհուրդներ ենք հարցնում միմյանցից: Այս դեպքը բացառություն էր. շատ հանկարծակի որոշեցի ու գնացի լուսանկարվելու, իսկ Գրիշան քաղաքում չէր»:
Վերջին շրջանում Շողերը հիմնականում խուսափում է նկարահանումներից. «Ինչպես յուրաքանչյուր աղջիկ, ես էլ լուսանկարվել շատ եմ սիրում: Բայց վերջին շրջանում, երեւի տարիքից կամ հոգնածությունից է, խուսափում եմ: Հոգնել եմ անընդհատ զգեստափոխվելուց, կերպարներ ընդունելուց»:
Շողեր Թովմասյանը
Դերասանուհին առաջին անգամ պրոֆեսիոնալ լուսանկարահանման է մասնակցել 16 տարեկանում.«Դպրոցում արժանացել էի «Տարվա շրջանավարտ» կոչմանը, ու հենց այդ մրցույթի շրջանակում էլ իրականացվեց իմ առաջին ֆոտոշարքը: Հիշում եմ՝ ոգեւորված ու հուզված էի»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աստղիկ Միրաքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: