Արեւիկ Ալավերդյանն այսօր դարձել է 31 տարեկան: Թե ինչու է նախընտրել ծննդյան օրը միայն ընտանիքի հետ անցկացնել, ինչ անակնկալ է մատուցել ամուսինը, եւ թե ինչի մասին է երազում, հոբելյարը պատմել է BRAVO.am-ին:
«Այս տարի որոշեցի տարեդարձս ամուսնուս եւ տղայիս հետ նշել: Առաջին անգամ է, որ երեքով ենք լինելու: Այժմ ամբողջ ժամանակս տրամադրում եմ տղայիս 1-ամյակի նախապատրաստական աշխատանքներին, մի տեսակ տրամադրված չէի ինձ համար մեծ խնջույք կազմակերպել»,-պատմել է ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած երգչուհին:
Արեւիկ Ալավերդյանը՝ ամուսնու եւ որդու հետ
Նրա անակնկալները սկսվել են կեսգիշերից.«Առաջինը Երեւանի ժամանակով ուղիղ կեսգիշերին ինձ շնորհավորեցին մայրս, հայրս եւ քույրս՝ իր ընտանիքի հետ: Այսօր նաեւ քրոջս ամուսնու՝ Կարենի տարեդարձն է, տորթով եւ շամպայնով տեսազանգ էին արել, որ միասին փչենք մոմերը»:
Իսկ առավոտյան Արեւիկին անակնկալ է մատուցել ամուսինը.«Հայկոն, ինչպես միշտ, իրեն բնորոշ ձեւով շնորհավորեց: Երբ տղաս արթնացավ, ժամը 7-ն էր, ամուսինս դուրս վազեց տնից. նա այդ ժամին գրեթե արթուն չի լինում: Ես դեռ չէի հասցրել ուշքի գալ, երբ տուն մտավ գեղեցիկ տորթով, մոմերով: Առավոտս շատ գեղեցիկ սկսվեց»,-պատմել է նա եւ հիշել, որ նախորդ տարի այս օրերին սպասում էր բալիկի լույս աշխարհ գալուն.«Երեւանում նշում էինք 30-ամյակս, թեեւ հաշված օրեր էին մնացել տղայիս ծնվելուն, իսկ այսօր նա իմ գրկում է: Տորթի մոմերը փչելիս մտածեցի, որ ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար եւ երազանք պահեցի, որ իմ երջանկության մաս կազմող բոլոր մարդիկ միշտ կողքիս լինեն»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: