«Ֆուլ հաուս» սիթքոմից Մոսո Կարապետյանն ամերիկյան հյուրախաղերի ընթացքում հասցրել է կազմակերպել նաեւ իր նշանադրության արարողությունը: Դեռ նախորդ ամռանը նա BRAVՕ.am-ին պատմել էր, որ ընկերուհին բնակվում է ԱՄՆ-ում, յոգայի ուսուցչուհի է, իսկ այսօր արդեն տրամադրել է Գլենդելի ռեստորաններից մեկում տեղի ունեցած արարողության լուսանկարները:
Մոսոյի եւ Քրիստինայի նշանդրեքին
«Մեծ նշանդրեք ենք արել, որին ներկա են եղել «Ֆուլ Հաուս» նախագծի դերասանները, իմ մյուս ընկերները` Դելոն, Խորեն Լեւոնյանը, ով այդ օրերին Միացյալ Նահանգներում էր»,-ասել է Մոսոն:
Նրա խոսքով` խնջույքը շատ ուրախ է անցել.«Հետաքրքիր էր, որ Չարլի Չապլինն էլ էր ներկա մեր նշանադրությանը:): Իսկ ԱՄՆ-ում բնակվող հայ երգիչները եկել էին մեզ շնորհավորելու ու իրենց կատարումները նվիրելու»:
Մոսոն եւ Քրիստինան նշանադրվել են
Ի դեպ, զույգի հարսանիքը սարերի հետեւում չէ. Մոսոն ու Քրիստինան կամուսնանան ապրիլին` Հայաստանում:
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով հարատեւ սեր եւ երջանկություն:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մոսո Կարապետյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: