×


7/8 բենդը

«Russian World Music Awards 2017»-ի Գրան Պրին 7/8 բենդինն է

7/8 բենդը, որի հիմնադիրները հայեր են, դարձել է Մոսկվայում օրերս տեղի ունեցած էթնիկ երաժշտության ռուսաստանյան միակ մրցանակաբաշխության՝ «Russian World Music Awards»-ի Գրան Պրի մրցանակակիր:

Նվագախումբը հանդես է գալիս մի ոճում, որում ճանաչելի է Արեւելքի իրական ոգին. ռեպերտուարում հայկական, թուրքական, բուլղարական գունեղ մոտիվներ են, սերբական եւ խորվաթական ռիթմիկ մեղեդիներ:

7/8 բենդը


Գլխավոր մրցանակին արժանացած «Յոթ/Ութ» բենդը համալրված է Մոսկվայի էթնիկ եւ ջազ լավագույն երաժիշտներով, որոնք հիմնականում օտարերկրացիներ են: Խմբի հիմնադիր-պրոդյուսերներն են ՈՒՀԱ «ԵրՄԻ» թիմից եւ «Մեր բակը» հեռուստանախագծից հայտնի Արսեն Դանիելյանը եւ Վարդան Կարիմյանը:

Նշենք, որ դեռ նախորդ տարի BRAVO.am-ն անդրադարձել է նվագախմբի երեւանյան համերգին՝ կանխատեսելով նրանց սպասվելիք հաջողությունները:

BRAVO.am
Լուսանկարները՝ 7/8 բենդի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport