Աբել Աբելյանի եւ Օլյա Հակոբյանի գեղեցիկ ընտանիքում համալրում է սպասվում. նրանք երկրորդ անգամ ծնողներ կդառնան, եւ 2013-ի հունիսին լույս աշխարհ եկած փոքրիկ Էրիկը քույր կամ եղբայր կունենա:):
Աբել Աբելյանը` որդու` Էրիկի հետ
Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում դերասան-ռեժիսորը հայտնել է, որ իր երկրորդ զավակը կծնվի սեպտեմբերին, իսկ սեռը դեռ չեն պարզել.“Միշտ ցանկացել եմ շատ երեխաներ ունենալ, ինչպես տեսնում եք, կինս էլ դեմ չէ:): Կարծում եմ` լավ կլինի տղա ծնվի, յոթ տարի հետո էլ աղջիկ կունենանք. մեծ եղբայրները կուղղորդեն իրենց փոքր քրոջը, հայկական ընտանիք կստացվի:)”:
Աբել Աբելյանի երկրորդ երեխայի` ուլտրաձայնային հետազոտության ժամանակ արված լուսանկարը :)
Աբելն իր “ֆեյսբուքյան” էջում արդեն տեղադրել է ուլտրաձայնային հետազոտության ժամանակ արված լուսանկարը.“Կինս իրեն լավ չէր զգում, միանգամից մտածեցի, որ երեխայի է սպասում, չնայած` մի քանի օր ասում էր, թե հղի չէ: Բժշկի դիմեցինք, հաստատվեցին կասկածներս:): Օլյան Էրիկի դեպքում հղիությունը թեթեւ է տարել, հիմա փոքր-ինչ թուլություն է զգում, դրանից կարծում է, որ աղջիկ է ծնվելու: Աստված ինչպես կկամենա, մենք միայն ուրախ կլինենք”:
BRAVO.am-ը Աբել Աբելյանի տիկնոջը թեթեւ, բարեհաջող հղիություն եւ ծննդաբերություն է մաղթում:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Աբել Աբելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: