×


Աբել Աբելյանն ու Օլյա Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկին :)

Դերասան, ռեժիսոր Աբել Աբելյանի եւ դերասանուհի Օլյա Հակոբյանի ընտանիքում համալրում է սպասվում: Բարի լուրը BRAVO.am-ին հայտնել է ապագա հայրիկը` նշելով, որ փոքրիկը լույս աշխարհ կգա մայիսին:

Օլյա Հակոբյանը եւ Աբել Աբելյանը


Զույգն առաջնեկի սեռն արդեն պարզել է` տղա է: Իսկ ինչ վերաբերում է երեխայի անվան ընտրությանը, ապագա ծնողների համար ցանկում առաջինը Էրիկն է. “Էրիկ Աբելյան, շատ հնչեղ է”,-կարծում է Աբել Աբելյանը: 

“Անկեղծ ասած, ուզում էի` առաջնեկն աղջիկ լիներ, բայց մի պայմանով, որ երկրորդն անպայման տղա  է լինելու (ծիծաղում է-հեղ.): Այդ ցանկությունը, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ աղջիկ երեխային ավելի մեղմ ես վերաբերվում, նա անընդհատ պաշտպանության կարիք է զգում, իսկ տղայի հետ մի քիչ խիստ ես վարվում”,-մեզ հետ զրույցում անկեղծացել է դերասանը:

Օլյա Հակոբյանը եւ Աբել Աբելյանը


Աբել Աբելյանը պատմել է, որ կնոջ հետ ծանոթացել է “Արմենիա” հեռուստաընկերության “Վերադարձ” հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ. “Միասին էինք խաղում: Իսկ ամուսնացել ենք մեկ տարի առաջ` դեկտեմբերի 24-ին”:

Այս ընթացքում Օլյան սերիալներում նկարահանվելու առաջարկներ է ստացել, որոնք, սակայն, մերժել է.“Գեղեցիկ չէ խաբել ու խաղալ սերիալում: Օրերից մեկ օր կերեւա չէ, որ հղի է: Երեխայի ծնվելուց հետո, իհարկե, խնդիր չի լինի: Ես խոչընդոտ չեմ հանդիսանա Օլյայի կարիերայի հարցում”,-ասել է դերասանը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աբել Աբելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW