Աբել Աբելյանն այժմ որպես պրոդյուսեր համագործակցում է ռուսական կինոընկերությունների հետ։ Ռեժիսոր-դերասանը BRAVO.am-ին հայտնել է, որ գարնանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մելոդրամայի եւ մարտաֆիլմի ստեղծման ընթացքին.«Ես կադրից դուրս եմ լինելու ու չեմ նկարահանվելու. զուտ ռուսական ֆիլմեր են` ռուս դերասաններով։ Երբ երկու ամիս առաջ Մոսկվայում էի, ընկերներիս միջոցով ծանոթացա ռուս կինոարտադրողների հետ, որոնց անունները դեռ իրավունք չունեմ բարձրաձայնել։ Ինձ ավելի շատ հետաքրքիր էր պրոդյուսերական աչքով տեսնել, թե ինչպես են աշխատում, իսկ հիմա աշխատում եմ նրանց հետ»։
Աբել Աբելյանը
Աբել Աբելյանը ռուսական կինոշուկայով հետաքրքրվելուց բացի, այժմ Երեւանում նկարահանվում է 20 մասից բաղկացած հեռուստանովելում, որը շուտով կցուցադրվի «Արմենիա» TV-ով։ Նրա կինը՝ Օլյա Հակոբյանը, եւս կնկարահանվի, սակայն այլ նախագծերում. «Մեր տղաների ծնվելուց հետո դադար էր վերցրել, բայց արդեն երկու առաջարկ ունի: Հիմա քննարկման փուլում ենք, այնպես որ, շուտով կերեւա հեռուստաէկրաններին»։
Աբել Աբելյանը` որդիների հետ
Նա նշել է, որ ազատ ժամանակն անցկացնում է որդիների՝ Էրիկի ու Ռոբերտի հետ. «Իհարկե, ոչ այնքան, որքան կցանկանայի։ Առավոտյան տնից դուրս եմ գալիս, երեկոյան վերադառնալով` մի քիչ խաղում ենք մինչեւ նրանց քնելը։ Կինս ու դայակն ասում են, որ հեռուստացույցով ինձ տեսնելիս արձագանքում են: Ամեն ինչ անում եմ, որ շաբաթական գոնե մեկ օր լիարժեք նրանց հետ անցկացնեմ»։
«Casting School»-ի հիմնադիրը շարունակում է նաեւ իր փորձը փոխանցել երիտասարդներին: Աբելը նշել է, որ ուսումնական կենտրոնի բազմաթիվ շրջանավարտներ այսօր աշխատում են հեռուստատեսության ոլորտում:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Աբելի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: