×


Ադելի ու Նիկոլ Շերզինգերի հայ կրկնօրինակողները՝ հաղթողներ:)

Հունիսին “Շանթ” հեռուստաընկերությունը երկրորդ անգամ ներկայացրեց “Իմ անունն է” նախագիծը: Հանդիսատեսի առջեւ ելույթ ունեցան Սիրուշոյի, Ադելի, Մայքլ Բուբլեի, Ռոբերտինո Լորետիի, Բրունո Մարսի, Ալեսանդրո Սաֆինայի, Մերիլին Մոնրոյի, Նիկոլ Շերզինգերի եւ այլ հայտնիների հայկական "տարբերակները":):

Ադելը, Արամ MP3-ն ու Նիկոլ Շերզինգերը

 
Նախնական ընտրական փուլի արդյունքում կիսաեզրափակչում հայտնվեց 21 մասնակից, որոնցից միայն 8-ն անցան եզրափակիչ փուլ: Պայքարը թեժ էր, եւ միայն երկուսը կարող էին հաղթող ճանաչվել:):

Մինչ հաղթողների անունները հայտարարելը, կազմակերպիչները հանդիսատեսին մատուցեցին խոստացված անակնկալը. իրական Սոնա Շահգելդյանը ելույթ ունեցավ այն մասնակցի հետ, որը կրկնօրինակում էր հենց իրեն: Բազմաթիվ էին նաեւ մասնակիցների դուետները. Ջեսի Ջեյը երգեց Մայքլ Բուբլեի հետ, Նիկոլ Շերզինգերը` “The Game”-ի հետ եւ այլն: Ելույթ ունեցավ նաեւ “Իմ անունն է 1” նախագծի հաղթողներից Ալեքսանդր Սերովը:

“Իմ անունն է 2’’ նախագծի եզրափակչին

  
Արամ MP3-ը վերջապես հայտարարեց երջանիկների անունները:): Ի դեպ, փոքրերի խմբից հաղթող ճանաչված մասնակցի մրցանակը “Դիսնեյլենդ’’-ի ուղեգիրն է, իսկ մեծերի խմբից հաղթողը կրկին կմեկնի Միացյալ Նահանգներ եւ հնարավորություն կստանա ելույթ ունենալ տեղի բեմերից մեկում:

Եվ այսպես, “Իմ անունն է 2’’ նախագծի հաղթող են դարձել Ադելն ու Նիկոլ Շերզինգերը, որոնց հետ զրուցել է նաեւ BRAVO.am-ը:):

Ադելին կրկնօրինակող Ժաննա Դավթյանը

 
Ադել - Ժաննա Դավթյան, 14 տարեկան.  “Առաջին գովազդները դիտելով՝ արդեն միտք ունեի մասնակցել նախագծին, բայց չէի համարձակվում: Չէի մտածում, որ կարող եմ որեւէ երգչուհու նմանակել: Մայրիկս ասաց, որ Ադելին եմ նման, բայց միեւնույն է` կարծում էի` հաջողության չեմ հասնի: Հաղթանակի չէի սպասում, բայց հույսեր ունեի, քանի որ գովում էին ելույթներս: Մրցույթին մասնակցել եմ, որպեսզի բեմական փորձ ձեռք բերեմ: Այս հաղթանակը շոկային էր ինձ համար, մինչ այժմ որեւէ հաղթանակ չեմ ունեցել: Եթե չսիրեի Ադելին, չէի կրկնօրինակի հենց իրեն: Կարծում եմ, նա ինքնատիպ է ու Ճաշակով: Նախագծի ընթացքում ինքս էլ հասկացա, որ նման եմ: Շատ ընկերներ ձեռք բերեցի, ինչն ամենակարեւորն է ինձ համար: Նաեւ շատ հաճելի է, որ ինձ ճանաչում են, չնայած`՝ ուշադրության կենտրոնում լինել չեմ սիրում:

Դեռեւս դպրոցում եմ սովորում. 11-րդ դասարան եմ փոխադրվել: Երազում եմ երգչուհի դառնալ, բայց պլաններս Հայաստանի հետ չեմ կապում: Ուզում եմ արտասահմանում ծավալել գործունեությունս: Այստեղ մրցակցությունը մեծ չէ, իսկ դա անհետաքրքիր է ինձ համար: Ասում էին` նախագծի շրջանակում իմ ամենաուժեղ մրցակիցը “The Game”-ն էր”:

Նիկոլ Շերզինգերին կրկնօրինակող Մարիամ Հակոբյանը

 
Նիկոլ Շերզինգեր - Մարիամ Հակոբյան, 18 տարեկան. “Սկզբում չէի համարձակվում մասնակցել մրցույթին, չնայած` բոլորը պնդում էին, թե նման եմ Նիկոլին: Քույրիկս մասնակցել է նախորդ նախագծին եւ երկրորդ տեղն է զբաղեցրել: Նա Մայլի Սայրսին է կրկնօրինակել: Նիկոլին նման եմ հոգեվիճակով, էներգիայով եւ պարերի հանդեպ տածած սիրով: Դեռեւս չեմ որոշել՝ ապագայում ինչ ոճում եմ հանդես գալու, քանի որ բացի Նիկոլից նաեւ Բեյոսնեին եմ համակրում: Կարծում եմ՝ ութ մասնակիցն էլ արժանի էին հաղթանակի: Մեր մրցակիցները հենց մենք էինք: Այնքան երջանիկ կլինեմ, եթե մեկ օր հանդիպեմ Նիկոլի հետ կամ իմանամ, որ նա դիտել է ելույթս:

Դպրոցում եմ սովորում, նաեւ երգի ու պարի են հաճախում: Ազատ ժամանակ գիրք եմ գրում, բայց դեռեւս չեմ ուզում բացահայտել թեման: Կասեմ միայն, որ երեխաների համար է նախատեսված: Կարծում եմ՝ ապագայում երգով եմ զբաղվելու, չնայած ուզում եմ նաեւ երկրորդ մասնագիտություն ձեռք բերել”:

Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` “Շանթ’’ հեռուստաընկերության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին