×


Ադրիանա Գալստյանի տարեդարձի անակնկալներն ու երազանքները

Օգոստոսի 5-ին Ադրիանա Գալստյանի համար օրը տոնական է եղել. դերասանուհին շնորհավորանքների, նվերների եւ անակնկալների պակաս չի ունեցել: Նա դարձել է 21 տարեկան:

Ադրիանա Գալստյանը


«Առաջինը եղբորս կինն է շնորհավորել: Նրա անակնկալը, իսկապես, անմոռանալի էր` տոնական տորթ վառվող մոմերով եւ փափուկ խաղալիք, ինչը ես սիրում եմ անկախ տարիքից: Անակնկալներ, ծաղիկներ, նվերներ ստացել եմ ամենասիրելի մարդկանցից, եւ դա շարունակվել է մինչեւ կեսգիշեր: Գերակշռողը վարդերն են. բոլորն էլ գիտեին իմ սիրելի նվերների մասին»,- BRAVO.am-ին ասել է դերասանուհին եւ հավելել, որ տոնական օրը նկարահանման հրապարակում է անցկացրել:

Նրա խոսքերով, առաջին տարեդարձն է, երբ ծննդյան օրն աշխատանքային միջավայրում է նշել:

Ադրիանա Գալստյանը


«Շատ երջանիկ եմ, որ նման խաղընկերներ ու գործընկերներ ունեմ: Նկարահանման հրապարակում ինձ տորթով, փուչիկներով եւ երգով դիմավորեցին: Բենը փոքր-ինչ ուշ միացավ, քանի որ նկարահանման էր»,- ասել է Ադրիանան:

Դերասանուհու ամենատպավորիչ տարեդարձը 20-ամյակն է եղել, որը նշել են կեսգիշերին: Ինչպես ինքն է ասել, ուրախությունն ու տպավորություններն աննկարագրելի են եղել:

Ադրիանա Գալստյանը


Հոբելյարը տոնական տորթի մոմերը փչելիս միշտ երազանք է մտապահում: Այս անգամ այն կարիերայի հետ է կապված:

Ադրիանան այն մարդկանցից է, ով երազանքը նպատակ է դարձնում եւ աշխատում այն իրականացնել:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աստղիկ Միրաքյանի եւ Ռուբեն Դանիելյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW