«Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեի հնարավորություն նշելու եւս մեկ անմոռանալի ծննդյան տարեդարձ»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է հայկական մի քանի սերիալներից հայտնի Ադրիանա Գալստյանը, ով օրերս դարձել է 22 տարեկան:
Ադրիանա Գալստյանը
Թեեւ այս տարի Ադրիանան մտադրություն չի ունեցել նշելու տարեդարձը, սակայն ընկերներն ամեն բան արել են նրա փոխարեն: «Ինձ համար շատ թանկ մարդիկ եւ ընկերներս կազմակերպեցին օրս եւ ինձ հրավիրեցին իմ տարեդարձին: Միասին քաղաքից դուրս՝ Սեւան գնացինք եւ շատ լավ օր ունեցանք»,- պատմել է հոբելյարը՝ չցանկանալով բարձրաձայնել տորթի մոմերը փչելիս պահած երազանքը:
Ամենատպավորված տարեդարձի մասին խոսելիս՝ Ադրիանան ասել է. «20-ամյակս է տպավորվել. գուցե դա պայմանավորված էր նրանով, որ կյանքի նոր փուլ էի մտնում: Իսկ առհասարակ, սիրում եմ ոչ միայն տարեդարձիս օրերը, այլեւ ամեն օրը, քանի որ առողջ եմ, ծնողներս էլ կողքիս են»:
Ադրիանա Գալստյանը
Դերասանուհին նորություն ունի իր երկրպագուների համար, որի մասին էլ առաջինը հայտնել է BRAVO.am-ին. «Այժմ գեղարվեստական ֆիլմում եմ նկարահանվում, ինչի պատճառով էլ չեմ կարողանա ամռանը հանգստի մեկնել: Նոր առաջարկիս մասին մանրամասներն ավելի ուշ կարող եմ հայտնել»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ադրիանայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: