×


Ադրիանա Գալստյան.«Ես եւ Շուշաննան հակառակորդներ ենք միայն…»

Ադրիանա Գալստյանը «Ֆուլ Հաուս» սիթքոմից հետո հեռուստադիտողին ներկայանում է «Երանի» սերիալում: Այս ամիսների ընթացքում նրա կերպարը տպավորել, բայցեւ արժանացել է քննադատությունների: Օրերս Ադրիանան լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում եւ զրուցել ինչպես դերի, այնպես էլ Շուշաննա Թովմասյանի, Բեն Ավետիսյանի հետ հարաբերությունների մասին եւ ոչ միայն:

Ադրիանա Գալստյանը


Կուրորեն սիրահարված եւ պատրաստ ծայրաստիճան քայլերի

Դերասանի համար կարեւոր է տարբեր ժանրերում հանդես գալ եւ տարբեր կերպարներ կերտել: Սերիալում նկարահանվում եմ փետրվարից` մարմնավորելով Մարթային` մի աղջկա, ով կուրորեն սիրահարված է եւ պատրաստ ծայրաստիճան քայլերի: Ցավոք, մեր իրականության մեջ էլ կան այդպիսիք: Բարդ, բայց միեւնույն ժամանակ հետաքրքիր է կերտել կերպար, որը ոչ մի ընդհանուր գիծ չունի ինձ հետ:
Ոմանք արդարացնում են Մարթային, ոմանք`ոչ: Ուրախացնում է այն, որ շատերն էլ պարզապես ատում են նրան: Նշանակում է` դերասանական իմ խաղը ստացված է:

Երբ պետք է գոռալ, ապտակել, թեւից քաշել…

Նկարահանման հրապարակում զավեշտալի դեպքերի պակաս չենք ունենում: Այնքան շատ են, որ չեմ կարող առանձնացնել: Շուտով կցուցադրվեն չստացված կադրերը, եւ շատերը կտեսնեն, թե ինչ է կատարվում տեսախցիկի մյուս կողմում:

Ադրիանա Գալստյանը


Հումորն անպակաս է մեզնից` թե՛ նկարահանումներից առաջ, թե՛ հետո: Լինում են տեսարաններ, երբ պետք է գոռալ, ապտակել, թեւից քաշել: Այդ ամենին հումորով չմոտենալ չենք կարող. ամենազավեշտալի պահերն են: Ամեն դեպքում կառավարում ենք մեզ ու անցնում գործի:

Սերիալ եւ իրականություն

Փողոցում հաճախ են Մարթա դիմում: Կերպարը եւ դերասանին նույնացնում են, մինչդեռ պետք է տարբերել սերիալն ու իրականությունը: Ես եւ Շուշաննա Թովմասյանը հակառակորդներ ենք միայն սերիալում: Իրականում շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք: Սիրում եմ նրա մարդ տեսակն ու հարգում նրա համեստությունն ու աշխատասիրությունը:

Բեն Ավետիսյանի հետ սիրավեպի մասին


Իմ եւ Բենի մասին ասեկոսեները շարունակվում են: Մեր հարաբերությունները միմիայն մերն են եւ միայն մենք իրավունք ունենք քննարկել այն: Բամբասանքներ, իհարկե, կան. մեկ անգամ նույնիսկ հունից դուրս եմ եկել դրանց պատճառով, իսկ հիմա արդեն ուշադրություն չեմ դարձնում:

Ադրիանա Գալստյանը


Անցնելով թույլատրելի սահմանը

Հաճելի է, երբ ճանաչում են, քննարկում են դերասանական խաղը, կերպարը, բայց երբ հասնում եւ անցնում են թույլատրելի սահմանը, իսկապես տհաճ է: Վերջերս իմ անվամբ կեղծ էջ էին բացել եւ փորձել շփվել ինձ հարազատ մարդկանց հետ: Անգամ հայտնիներից մեկին էին սրճարան հրավիրել: Խստորեն ասում եմ, որ այդ հարցով կզբաղվեն համապատասխան մարդիկ:

Սպորտ եւ երաժշտություն

Ազատ ժամանակ քիչ եմ ունենում, բայց զբոսանքի համար ժամանակ գտնում եմ: Ամենասիրելի ու հարազատ վայրը մեր բակն է: Կրկին վերադարձել եմ սպորտին: Հաճախում եմ մարզասրահ, զբաղվում թենիսով եւ բասկետբոլով: Կատարելագործել եմ նաեւ դաշնամուր նվագելու ունակություններս:

Ադրիանա Գալստյանը


Անձնականի մասին

Դեռ փոփոխություն չկա: Ինչպես ասում են` իմ սիրտն ազատ է:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Հագուստը`Լյուսի Բորիսովնայի (Fashion Fantasy խանութ-սրահ)
Դիմահարդարումը`Անի Թադեւոսյանի
Նկարահանումն իրականացվել է «Mon Amie» խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW