×


Ադրիանա Գալստյանը

Ադրիանա Գալստյան.«Նրա հետ ամեն օրն անցնում է ուրախ եւ հումորով»

Շուրջ 2 ամսվա դադարից հետո Ադրիանա Գալստյանը դարձյալ էկրանին է: Դերասանուհին նկարահանվում է «Նռան հատիկ» սերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի քրոջը՝ Ադրիանային: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ հաճույքով է մարմնավորում դրական նոր կերպարը:

«Ադրիանան լավատես է, սիրում է երգել եւ ունի համապատասխան տվյալներ: Ապրում է ջերմ, աննկարագրելի սիրով լի ընտանիքում: Չեմ կարող շատ բացել փակագծերը, բայց հետաքրքիր զարգացումներ հաստատ կլինեն»,-նշել է Ադրիանան:

Ադրիանա Գալստյանը


Նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտը կարեւորող դերասանուհին նշել է, որ այդ առումով եւս իր բախտը բերել է: Խաղընկերները պրոֆեսիոնալ են, ջերմ ու շատ հումորով: Հատկապես առանձնացրել է սերիալում իր մայրիկին մարմնավորող Իրինա Հարությունյանին.«Նրա հետ ամեն օրն անցնում է ուրախ եւ հումորով»:

Համանուն կերպարը մարմնավորող Ադրիանան նշել է նաեւ, որ շատ նմանություններ ունի հերոսուհու հետ.«Ես նույնպես սիրում եմ երգել եւ շատ փոքր տարիքում երազում էի երգչուհի դառնալ: Հիմա երգը դարձել է ավելի շատ նախասիրություն: Թերեւս մի բանով տարբեր ենք. սերիալի Ադրիանան ավելի զգացմունքային է, սրտով է մտածում, ես` հակառակը»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Ադրիանա Գալստյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport