Էմիլ Մարկը օրեր առաջ վերադարձել է եվրոպական ճամփորդությունից, բայց արդեն իսկ պլանավորում է իր հաջորդ ուղեւորությունը:): BRAVO.am-ի հետ զրույցում մոդելը նշել է` առաջին քաղաքը, որն այս տարի այցելել է, Վենետիկն է, իսկ 2013-ի իր առաջին լուսանկարահանումն իրականացրել է Մարսելում:
Էմիլ Մարկը
Բացահայտել է
Վենետիկը լավագույն վայրն էր ստեղծագործական նոր լիցքեր ստանալու համար: Մեկնեցի այնտեղ ու ինձ համար բացահայտեցի այդ ռոմանտիկ, գեղեցիկ, խորհրդավոր շունչ ունեցող քաղաքը:
Էմիլ Մարկը
Հաջորդ կանգառը` Ֆրանսիա
Փարիզում ինձ է միացել իմ մտերիմ ընկերներից երգիչ Էռնեստ The Best-ը: Հետաքրքիր ու արկածներով լի ժամանց ենք ունեցել:
8 օր Մարսելում
Փարիզից հետո ուղեւորվել եմ Մարսել, որտեղ բացի հանգիստ վայելելուց, նաեւ լուսանկարահանման եմ մասնակցել: Այս տարվա իմ առաջին ֆոտոշարքը, որը կրում է “Fashion Factory” խորագիրը, հեղինակել է լուսանկարիչ Միշել Դյուպոնը:
Էռնեստ The Best-ը եւ Էմիլ Մարկը
Էքսպերիմենտներ է անում
Ամեն անգամ փորձում եմ նորովի հանդես գալ, էքսպերիմենտներ եմ անում: Այս անգամ լուսանկարահանումն իրականացրել ենք ֆրանսիական գործարաններից մեկում: Հանդես եմ եկել ինձ հարազատ կերպարով, ֆոտոշարքն էլ ստացված եմ համարում:
Կարեւորում է
Շատ եմ կարեւորում արտերկրում ունեցած ցանկացած համագործակցություն: Ֆրանսիայում գտնվելուս ընթացքում զբաղվել եմ նաեւ ուսմանս հարցերով: Սովորում եմ Մարսելի համալսարաններից մեկում, հիմա գրում եմ դիպլոմային աշխատանքս:
Էմիլ Մարկը
Դեպի Թայլանդ
Վերադարձել եմ Երեւան, բայց արդեն իսկ մտածում եմ առաջիկա ճանապարհորդություններիս մասին: Առջեւում Թայլանդն է. սիրում եմ նոր մշակույթների հետ ծանոթանալ ու կարծում եմ, որ այնտեղ հոգու ազատություն կգտնեմ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմիլ Մարկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: