ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոնի բեմում ապրիլի 11-ին ներկայացվել է “L’ultima cena”-ն: Լեոնարդո դա Վինչիի “Խորհրդավոր ընթրիք” կտավը կենդանացել է բալետմայստեր Աիդա Սիմոնի ջանքերով:
Աիդա Սիմոնը կենդանացրել է Լեոնարդո դա Վինչիի “Խորհրդավոր ընթրիքը”
Պարային բեմադրության մեջ հանդես են գալիս Սուսաննա Զոհրաբյանը, որը հայտնի է “Պարիր, թե կարող ես” մրցույթից, Մերի Ավետիսյանը, Անգելա Բեյբությանը, Օլգա Ավդալյանը, Մերի Գալստյանը եւ, իհարկե, Աիդա Սիմոնը` հաջորդաբար մարմնավորելով Հիսուս Քրիստոսին ու Պետրոս, Հակոբոս, Հովհաննես, Փիլիպպոս, Հուդա առաքյալներին:
Համազգային թատրոնում ներկայացվել է "Խորհրդավոր ընթրիք" պարային բեմադրույթունը
“L’ultima cena”-ի մտահղացման հեղինակ եւ ռեժիսոր, ինչպես նաեւ հագուստների համահեղինակ Աիդա Սիմոնի փոխանցմամբ` պարուհիների պակասի պատճառով բեմադրությունում բացակայում են կտավի բոլոր հերոսները.“Մեկ անգամ 8 հոգով ենք հանդես եկել, իսկ այսօր վեցս էինք: Կարելի է ասել, որ կրկին պրեմիերա էր, քանի որ բեմադրությունը մի շարք փոփոխությունների է ենթարկվել”:
Աիդա Սիմոնը կենդանացրել է Լեոնարդո դա Վինչիի “Խորհրդավոր ընթրիքը”
Աիդան, որը նաեւ Հուդայի դերակատարն է, BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` մեծ ոգեւորվածությամբ է մարմնավորել արական, այն էլ` բացասական կերպար. “Հավատացեք` բացասական կերպար մարմնավորելն ավելի հետաքրքրիր գործընթաց է: Սակայն այս բեմադրության մեջ Հուդան ամբողջությամբ բացասական չէ, նա պարզապես մարդկային է”:
Համազգային թատրոնում ներկայացվել է "Խորհրդավոր ընթրիք" պարային բեմադրույթունը
Մեր հարցին, թե արդյոք բալետմայստերը չի վախենում թեմայի վերաբերյալ քննադատություններից, Աիդան պատասխանել է.“Ամենեւին, քանի որ ես արվեստագետ եմ եւ իրավունք ունեմ իմ սեփական աշխարահայցքն ու աշխարհընկալումն ունենալ”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: