×


Աիդա Սիմոն.“Սիրո, կրքի խնդիրը ողջ հայ ազգինն է”

Սեր եւ կրքերը բավարարելու նպատակով արված սխալներ. սա է Աիդա Սիմոնի “Pro Շամիրամ” բալետային ներկայացման թեման, որն, ինչպես շեշտում է բեմադրության հեղինակն ու պարուհին, ողջ հայ ազգի խնդիրն է: Նաիրի Զարյանի “Արա Գեղեցիկ” դիցավեպական ողբերգության հիման վրա բեմադրության` Տիկնիկային թատրոնում օրերս տեղի ունեցած պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Արթուր Գեւորգյանը եւ Աիդա Սիմոնը` "Pro Շամիրամ" ներկայացման պրեմիերային


“Այո՛, մենք չենք ներկայացնում քաղաքական որեւէ թեմա, այլ` մարդկային հարաբերությունները: Իրականում ներկայացումը Շամիրամի մասին է. եթե նա չլիներ, այս պատմությունն էլ չէր լինի”,-մեզ հետ զրույցում ասել է Աիդա Սիմոնը, որն էլ մարմնավորում է Ասորեստանի թագուհուն:

Արթուր Գեւորգյանը եւ Աիդա Սիմոնը` "Pro Շամիրամ" ներկայացման պրեմիերային


Բեմում նրա հետ հանդես է գալիս Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Արթուր Գեւորգյանը: Պարային զույգը մի քանի անգամ զգեստափոխվում է` համապատասխանաբար ներկայանալով որպես Շամիրամ, Նվարդ եւ Արա Գեղեցիկ, Նինոս:

Արթուր Գեւորգյանը եւ Աիդա Սիմոնը` "Pro Շամիրամ" ներկայացման պրեմիերային


Առաջնախաղի ընթացքում Աիդա Սիմոնն ընդգծված կերպով վերափոխվել էր Շամիրամի` տաքարյուն էր, կրքոտ եւ համարձակ.“Ինձ համար Շամիրամը խելացի կին է, ով ոչնչից չի վախենում: Նա նպատակասլաց է, հասնում է իր բոլոր նպատակներին, լավ իմաստով` տղամարդ կին է:): Թերեւս, միայն մեկ հարցում է վրիպել”,-ծիծաղելով նշել է նա:

Արթուր Գեւորգյանը եւ Աիդա Սիմոնը` "Pro Շամիրամ" ներկայացման պրեմիերային


Ներկայացումն ուղեկցվում է համապատասխան ու հաճելի երաժշտությամբ, պատմվածքից հատվածների բարձրաձայնմամբ, իսկ թե ինչպիսի ավարտ է ունենում, կարող եք պարզել այսօր. “Pro Շամիրամ”-ը Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում կլինի ժամը 21:00-ին: 

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW