Նախկին «Թիվ 5» խմբի անդամ Ալբերտ Գրիգորյանը հուլիսի 7-ին հայր է դարձել: Երգչի կինը` Ստելլա Բարսեղյանը, նրան դուստր է պարգեւել: BRAVO.am-ի հետ զրույցում Աբոն դժվարացավ խոսել զգացողությունների մասին.«Բառերով անհնար է նկարագրել այն ապրումները, որ ունեցա աղջկաս տեսնելու պահին: Անսահման երջանիկ եմ: Ինձ է նման:)»:
Ալբերտ Գրիգորյանը` կնոջ հետ
3 կգ 170 գրամ քաշով եւ 51 սմ հասակով փոքրիկին զույգն անվանակոչել է Նատալի. «Երբ իմացանք` աղջիկ ենք ունենալու, անվան մի քանի տարբերակ առանձնացրինք, իսկ նրան տեսնելու պահին ընտրեցինք Նատալի տարբերակը, որը դստերս շատ է սազում»,- նշել է նա:
Ալբերտ Գրիգորյանը` կնոջ հետ
BRAVO.am-ը շնորհավորում է ամուսիններին, իսկ Նատալիին եւ բոլոր փոքրիկներին մաղթում առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը` Մերի Պողոսյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Ալբերտ Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: