2012 թվականի հոկտեմբերի 28-ին Ալեքսանդր Բաբասյանը պաշտոնապես լքեց ամուրիների շարքը: Նրա եւ Լիլիթի պսակադրության մասին BRAVO.am-ը պատմել է` ներկայացնելով նաեւ հարսանեկան լուսանկարները: Երեկ զույգը նշել է ամուսնության մեկամյակը:):
Լիլիթն ու Ալեքսանդրը նշել են ամուսնության մեկամյակը
“Այս տարին ամենաերջանիկն է եղել մեր կյանքում` հագեցած վառ գույներով, զգացմունքներով, ջերմությամբ: Այդ ամենը բառերով չենք կարող նկարագրել: Մեզ բաժանել ցանկացողներին շնորհակալ ենք, որովհետեւ հենց նրանք մեզ եւ մեր սերը դարձրին ավելի ուժեղ”,-մեզ հետ զրույցում նշել է սերիալային դերասանը:
Ալեքսանդրի եւ Լիլիթի ամուսնության մեկամյակի տորթը
Տոնական օրն ամուսինները բազմաթիվ շնորհավորանքներ են ստացել եւ բարեմաղթանքներ լսել: Լիլիթը տունը զարդարել է փուչիկներով` պատերին փակցնելով նաեւ իրենց լուսանկարները, Ալեքսանդրն էլ տան առջեւ “Ես քեզ սիրում եմ” գրությամբ եւս մեկ անգամ սեր է խոստովանել կնոջը, իսկ հյուրերին համեղ տորթ են հյուրասիրել:):
Զույգը նաեւ խորհրդանշական նվերներով է փոխանակվել. Ալեքսանդրը Սվարովսկի քարով կողպեք-կուլոն է նվիրել` իր մոտ պահելով այդ կողպեքի բանալին:), Լիլիթն էլ, որը շուրջ 10 տարի կիթառ է նվագում, երբեմն էլ ստեղծագործում, մեկ տարի ընդմիջումից հետո երգ է գրել եւ նվիրել ամուսնուն:
Ալեքսանդր Բաբասյանը եւ Լիլիթը նշել են ամուսնության մեկամյակը
Մայրաքաղաքի ռեստորաններից մեկում ռոմանտիկ ընթրիք վայելելուց հետո այր ու կին Բաբասյաններն իրենց համար տոնական օրը շարունակել է նշել արդեն Երեւանից դուրս:):
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Բաբասյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: