×


Ալեքսանդր Բաբասյանն իր 33-ամյակի օրը մկրտել է որդուն

Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքում այսօր եռատոն է: Սերիալներից հայտնի դերասանը նշում է իր 33-ամյակը, որդու մեկամյակն ու մկրտությունը: Հոբելյարները դեռ կեսգիշերից բազմաթիվ շնորահավորանքներ, բարեմաղթանքներ  եւ նվերներ են ստացել, իսկ գլխավոր անակնկալը որդուն հայրիկը կմատուցի արդեն ռեստորանում կայանալիք խնջույքի ժամանակ, որին հրավիրված է շուրջ 140 հյուր:

Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ եւ որդու հետ


Փոքրիկ Ալեքսանդրի կնունքը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցում.“Այնպես ստացվեց, որ որդիս էլ իմ տարեդարձի օրը ծնվեց: Քանի որ այս օրերին Երեւանում ենք, այստեղ է նաեւ մեր կնքահայրը` գործարար Հովհաննես Մելքոնյանը, որոշեցինք մկրտությունն էլ նույն օրը կազմակերպել”,- BRAVO.am-ին պատմել է նա եւ հավելել, որ աստվածավախ եւ աստվածապաշտ  է, իսկ մինչեւ որդու մկրտությունը նրա լուսանկարը չհրապարակելը սնահավատություն չի համարում:

Ալեքսանդր Բաբասյանի որդու մկրտության արարողությանը

Տոնական երեկոյին շոու-բիզնեսի ներկայացուցիչներից քչերն են հրավիրված.“Ներկա կլինեն խաղընկերս` Արփինե Իսրայեյանը, եւ ռեժիսոր Ելենա Արշակյանը: Հայտնի պատճառով խնջույքին  չի մասնակցի Անի Երանյանը”,-նշել է Ալեքսանդրը:

Ալեքսանդր Բաբասյանը` որդու եւ կնոջ հետ


Բաբասյանների ընտանիքը Երեւանում եռամսյա հանգստից հետո մտադիր է վերադառնալ Մոսկվա, քանի որ աշխատանքային գործունեությունը ծավալում են հենց այնտեղ:

BRAVO.am-ը շնորհավորում է հայր եւ որդի Ալեքսանդր Բաբասյաններին:): 

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW