Վերջին օրերին Ալեքսանդր Բաբասյանը զբաղված է հաճելի գործերով:): Ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, մեծ պատասխանատվությամբ պատրաստվել է երկու միջոցառման.“Այս ամիս իմ կյանքի երկու կարեւորագույն եւ շատ սիրելի կանայք տոնում են իրենց ծննդյան տարեդարձը: Երեկ կնոջս`Լիլիթի հոբելյանն էր, իսկ այսօր`մայրիկիս”:
Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ
Սերիալային դերասանի խոսքով` հոկտեմբերի 13-ին գեղեցիկ հրավառություն էր կազմակերպել Նորքի բարձունքում` հեռուստաաշտարակի հարեւանությամբ, որտեղ եւ առաջին անգամ սեր է խոստովանել Լիլիթին. “Այնուհետեւ ընկերների հետ հաճելի ժամանակ ենք անցկացրել Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Իսկ ծննդյան օրն էլ երկուսով առանձնացել ենք քաղաքից հեռու գողտրիկ մի վայրում: Ռոմանտիկ մթնոլորտում կնոջս մատուցել եմ նվերը` ոսկե ապարանջան”:
Ի դեպ, Ալեքսանդրը պատմել է, որ մինչ ամուսնանալը կնոջն ասել է, թե իրենց տնից թարմ ծաղիկները երբեք չեն պակասի եւ խոստումն, իհարկե, կատարում է:):
Լիլիթը` սկեսրոջ հետ
Նրա ընտանիքում այսօր եւս տոնական տրամադրություն է. նշում է մայրիկի` տիկին Գայանեի 55-ամյակը. “Դեռեւս կեսգիշերին ծաղկեփնջով շնորհավորել եմ նրան”:
Պարզվում է`սկեսրոջ ծննդյան առթիվ խնջույքի կազմակերպչական հարցերով զբաղվել է Լիլիթը.“Միասին մայրիկիս համար օծանելիք եւ հագուստ ենք գնել: Հուսով ենք` կհավանի”,-ասել է Ալեքսանդր Բաբասյանը:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալեքսանդր Բաբասյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: