Ալեքսանդր Բաբասյանին շուրջ երկու տարի չենք տեսնում հեռուստաէկրանին: Մի շարք սերիալներից հայտնի դերասանը ամուսնանալուց հետո տեղափոխվել է Մոսկվա եւ զբաղվում է սեփական բիզնեսով, սակայն, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ նոր զրույցում, նախատեսում է կրկին վերադառնալ նկարահանման հրապարակ:
Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյանները` Դուբայում
«Ճիշտ է` հիմա բնակվում եմ Մոսկվայում, բայց հայրենիքս չեմ մոռացել: Այդտեղ է իմ տունն ու տեղը: Կարելի է ասել, որ տարվա կեսը հայրենիքում եմ, մյուս կեսը` Մոսկվայում` այն էլ բիզնեսի նպատակով: Ստեղծագործական կյանքում դադարը ժամանակավոր է: Սերիալներում եւ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստանում եմ հաճախ: Շատ հնարավոր է` նորից նկարահանվեմ սերիալում»,-ասել է նա:
Ալեքսանդրը շուտով կնոջ եւ որդու հետ Երեւանում կլինի, իսկ մինչ այդ հանգստացել է Դուբայում.«Անչափ հետաքրքիր ժամանակ անցկացրինք: Առաջին անգամ էի այնտեղ: Քաղաքը գրավեց իր հանգստությամբ, բարությամբ, կարգուկանոնով եւ մաքրությամբ»:
Ալեքսանդրն ու Լիլիթը Դուբայում մասնակցել են հնդկական հարսանիքի
Նա նշել է` թեեւ հանգիստը տասնօրյա էր, հետաքրքիր ու զավեշտալի դեպքերի պակաս չեն ունեցել: Առաջին իսկ օրը հյուրանոցում հնդկական հարսանիքի են ականատես եղել: Հնդկական երաժշտությունը, ծեսերը մեծ բավականություն են պարգեւել զույգին: Նրանք նորապսակներին նույնիսկ փոքրիկ նվեր են մատուցել:
Ալեքսանդրը նշել է նաեւ, որ այս ուղեւորությունից հետո եւս քննադատություններ է լսել.«Ամենամեծ աղմուկը, որ մի քանի ամիս տեւեց, Բուլղարիայում հանգստից հետո էր: Այս անգամ հանգստիս, գնումներիս մասին ծավալված խոսակցություններն այդքան բուռն չեն, քանի որ զերծ մնացի ցուցադրական բաներից: Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են խոսել իմ մասին, ասեմ` այս ամռանը եւս մեկնելու եմ Բուլղարիա: Խոսակցություններ միշտ են եղել, անգամ այն ժամանակ, երբ ամուսնացած չէի: Տեսակով այնպիսին եմ, որ ամեն ինչ պետք է անեմ լիարժեք, իսկ ճոխություն, այո, սիրում եմ»:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Բաբասյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: