×


Ալեքսանդր Բաբասյան.«Չէր ստացվում մեր հանդիպումը»

Ալեքսանդր Բաբասյանը կնոջ եւ որդու հետ 2017 թվականը դիմավորել է Ստոքհոլմում: Դերասանը BRAVO.am-ին հայտնել է, որ ընկերոջ հրավերով են արձակուրդներն անցկացրել Շվեդիայի մայրաքաղաքում.«Վաղուց էինք ուզում այցելել նրանց, բայց չէր ստացվում մեր հանդիպումը: Ամանորն ամենալավ առիթը դարձավ միասին անմոռանալի եւ ուրախ ժամանակ անցկացնելու համար»:

Ալեքսանդր Բաբասյանն ընտանիքի հետ այցելել է Շվեդիայում բնակվող ընկերներին


Նոր տարին հատկապես տպավորիչ է եղել փոքրիկ Ալեքսանդրի համար: Ինչպես դերասանն է ասել, որոշել էր որդուն անմոռանալի տոն պարգեւել.«Ձմեռ պապիկը փոքրիկիս համար բազում նվերներ էր բերել: Նա արդեն երկուսուկես տարեկան է եւ բավականին շատ բան է հասկանում. շատ էր ուրախացել: Ինձ համար ամենաթանկը նրա ժպիտն է, հետեւաբար, ոչինչ չենք խնայել նրա համար: Կարծում եմ՝ Ամանորը որդուս կյանքում կհիշվի որպես ամենագեղեցիկ տոներից մեկը»:

Ալեքսանդր Բաբասյանը՝ կնոջ հետ


Ամփոփելով նախորդ տարին`«Կայարան» սերիալում գլխավոր հերոսին` Առնոյին, մարմնավորող դերասանը նշել է, որ 2016-ը գործնական առումով հաջողված է իր համար: Ստանալով 10-ից ավելի գործնական առաջարկներ` նա համաձայնել է նկարահանվել միաժամանակ 3 սերիալում: Բացի այդ, հենց նախորդ տարում իրականություն է դարձել իր եւ կնոջ երազանքը. միասին հիմնել են ընտանեկան բիզնեսը` սրճարանը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալեքսանդր Բաբասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW