“Գեներալի աղջիկը”, “Մամա” սերիալներից հայտնի դարձած Ալեքսանդր Բաբասյանը թեեւ Նոր տարին դիմավորել է Երեւանում, բայց հունվարի 3-ին կնոջ հետ մեկնել է Մոսկվա եւ հնարավոր է 2014-ն անցկացնի այնտեղ:
Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ
Գնումների սիրահար զույգը նախատեսել էր այս ամիս մեկնել Միլան` օգտվելու բրենդային խանութներում գործող զեղչերից, սակայն Հայաստանի քաղաքացի Ալեքսանդրին Մոսկվայից այլ երկրներ ուղեւորություն իրականացնելը դժվար է, ուստի նա այժմ զբաղված է նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացով:
Ալեքսանդրն ու Լիլիթը
“Սա է պատճառը, որ Երեւան վերադառնալս անորոշ ժամանակով հետաձգվում է: Գոհ եմ իմ երկրից, կարողացել եմ ընտանիք ստեղծել, ձեռքբերումներ ունեմ, սակայն եթե այստեղ ավելիին հասնելու հնարավորություն ստեղծվի, որոշ ժամանակով կտեղափոխվեմ, բայց ոչ մշտական բնակության: Այդ պարագայում էլ շատ կկարոտեմ հայրենիքս, Երեւանը”,-նշել է սերիալային դերասանը:
Ալեքսանդրը պատմել է, որ վերջերս առաջին անգամ “սուրբ պարտականություն” է ստանձնել` դառնալով կնոջ երեքամյա զարմիկի` Ալինայի կնքահայրը: Նրա խոսքով` շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել ընտրյալին.“Այն, որ ուշադիր եմ Լիլիթի նկատմամբ, հարգանքի եւ սիրո նշան է: Նա իմ կինն է, միակն, ում մեջ տեսնում եմ այն ամենը, որ շատ տղամարդիկ չեն կարողանում տեսնել անգամ մի քանի կնոջ մեջ”:
Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ
Ինչ վերաբերում է ստեղծագործական գործունեությանը, Ալեքսանդր Բաբասյանը Մոսկվայում գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել.“Դեռ պետք է վերջնական պայմանավորվածություն ձեռք բերենք: Հայաստանի Առաջին ալիքից առաջարկ եմ ստացել նկարահանվել Արտակարգ իրավիճակների նախարարության մասին ֆիլմում, սակայն երկրից բացակայելու պատճառով կհրաժարվեմ: Բացի այդ, ժամանակի խնդիր կա. իմ բիզնեսի բնագավառում մեծ մի քանի գործ եմ ծրագրել, որոնք պետք է իրականացնեմ”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալեքսանդր Բաբասյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: