Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի համար այս օգոստոսը հոբելյանական է։ Երեկ բեմադրիչ-ռեժիսորը եւ նրա կինը՝ Թամարա Գրիգորյանը նշել են ամուսնության 25-ամյակը։
Ալեքսանդր Գրիգորյանը եւ Թամարա Գրիգորյանը նշել են ամուսնության 25-ամյակը
Նրանց դուստրը՝ Նորա Գրիգորյանն ամուսնու՝ Էրվին Ամիրյանի հետ արծաթե հարսանիք են կազմակերպել երեւանյան ռեստորաններից մեկում, որի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը։ Խնջույքին ներկա են եղել թատերական ոլորտի նրանց ընկերները, հարազատները, նաեւ ամերիկաբնակ դուստրն իր որդիների հետ։
Շուրջ 51 տարի Ռուսական թատրոնը ղեկավարող բեմադրիչ-ռեժիսորն արծաթե հարսանիքի առթիվ կնոջը ոսկե հուշանվեր-զարդ է նվիրել, որը գերդաստանից ստացած ժառանգություն է։ BRAVO.am-ի հետ զրույցում Նորա Գրիգորյանը հայտնել է, որ արծաթե հարսանիքի բոլոր դետալները մանրակրկիտ են ընտրել. «Կազմակերպեուց հետո միայն հարցրինք, թե ում կուզենան տեսնել հյուրերի շարքերում։ Նրանք մի քիչ ամաչում էին մեր մտահղացումներից, ասելով, որ մեծ մարդիկ են, բայց նույն ոճում հագնվեցին»։
Ալեքսանդր Գրիգորյանը եւ Թամարա Գրիգորյանը նշել են ամուսնության 25-ամյակը
Ի դեպ, Ալեքսանդր Գրիգորյանը ամուսնացել է 5 անգամ, ունի 6 երեխա, 3 թոռ, շուտով կծնվեն նաեւ Նորայի երեք երեխաները.
«Մամաս հինգերորդ կինն է, եւ ինչպես պապան է սիրում ասել՝ երեւի թե վերջինը:) Հետաքրքիր ծանոթություն են ունեցել, մայրիկս առաջին անգամ Ռուսական թատրոն է մտել 14 տարեկանում, որտեղ աշխատում էր նրա ընկերուհին՝ Կարինան։ Ընկերուհուն ասել է, որ հայրս իր ամուսինն է լինելու, այդ ժամանակ կատակել է, բայց մոտ տասը տարի անց նրանք ամուսնացել են։ Շատերն են անհանգստացել իրենց տարիքային տարբերության համար, բայց մամաս չի մտահոգվել, մինչեւ հիմա էլ չի փոշմանել, միասին երջանիկ են։ Օրեր առաջ, երբ մայրս մեկնել էր Մոսկվա, նրա բացակայությունը պապայիս համար դժվար էր, անընդհատ կապի մեջ էին, ասում էր, որ շատ է կարոտում»։
Ալեքսանդր Գրիգորյանը եւ Թամարա Գրիգորյանը նշել են ամուսնության 25-ամյակը
BRAVO.am-ի այն հարցին, թե ինչ հարաբերություններ ունեն հայրիկի զավակները միմյանց հետ, Նորան պատասխանել է. «Մենք շատ մոտ ենք, տարբերություն չկա, որ մեր մայրերը տարբեր են, միեւնույն է, բոլորս իրար հարազատ արյունակից ենք: Երբ ես ու փոքր եղբայրս ծնվել ենք, հայրս բավական փորձառու էր, նա մեզ դաստիարակելիս ազատ է թողել, չի բղավել, ականջ չի քաշել, միշտ խոսքով հասկացել ենք իրար։ Խիստ է եղել, բայց չի պատժել, նրա ամոթանքից արդեն վատ էինք զգում, իր խոսքի կշիռը շատ ուժեղ էր»։
Օգոստոսի 20-ին էլ Ռուսական թատրոնի ղեկավարն անձնակազմի հետ կնշի 80-ամյակը։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: