×


Ալեքսանդր Բաբասյանի ընտանեկան հանգիստը Եվրոպայում եւ անորոշ 2018-ը

Ինչպես նախորդ, այս Ամանորը եւս Ալեքսանդր Բաբասյանը դիմավորել է արտասահմանում: Դերասանն ընտանիքի հետ տարեվերջին կրկին մեկնել էր Շվեդիա եւ միայն օրեր առաջ է վերադարձել: Նա BRAVO.am-ին ասել է՝ փորձել են հնարավորինս գունեղ արձակուրդ անցկացնել, հավատում են` ինչպես սկսեն, այդպես էլ կանցնի ողջ տարին:

«2017-ին քիչ ժամանակ էինք հատկացրել Ստոկհոլմն ավելի լավ ճանաչելուն՝ ժամանակի մեծ մասն անցկացնելով ընկերներիս տանը, որը փոքր-ինչ հեռու է գտնվում քաղաքից: Որոշեցինք 2018-ը 3-ով դիմավորել՝ ես, կինս եւ երեխաս: 7 օր վայելեցինք, բացահայտեցինք Շվեդիայի մայրաքաղաքն ու հետո միացանք նրանց: Եղանք պատմական թանգարաններում, տեսարժան վայրերում եւ այլն: 18 օր անց վերադարձանք»,- ասել է Ալեքսանդրը:

Ալեքսանդր Բաբասյանը՝ կնոջ հետ


Սկանդինավյան երկրները գրավում են դերասանին: Համոզված է` որքան երկար մնաս այնտեղ, այնքան ավելի շատ բան կսովորես ու կբացահայտես.«3-րդ այցս էր Շվեդիա: Միայն դրական ու լավ հիշողություններով եմ վերադարձել»:

Ի դեպ, Ալեքսանդրը նշել է, որ ամեն անգամ Եվրոպայից վերադառնալուց հետո դժվարությամբ է հարմարվում երեւանյան առօրյային: Դա չի վերաբերում, սակայն, աշխատանքին. մեծ եռանդով, ոգեւորությամբ է վերադարձել նկարահանման հրապարակ:

Ալեքսանդր Բաբասյանը՝ կնոջ հետ


Խոսելով այս տարվա անելիքներից` «Կայարան»-ի գլխավոր դերակատարը դժվարացել է հստակ որեւէ բան ասել.«Սերիալի ավարտից հետ ունեմ 25 մասից բաղկացած 2 հեռուստանախագծի առաջարկ, բայց 2018-ի դիմաց ինձ մոտ մեծ հարցական նշան է դրված: Երեւանում կշարունակեմ աշխատանքս, Եվրոպայում, Մոսկվայում, թե ԱՄՆ-ում, դեռ պարզ չէ»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ալեքսանդր Բաբասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW