Ալինա Մարտիրոսյանը “Եղբայրները” սերիալում Մադլենի կերպարը կերտելուց հետո պատրաստվում է հեռուստադիտողներին ներկայանալ նոր` “Մամա” սերիալի արդեն գլխավոր հերոսուհու դերում, որը “Արմենիա TV”-ի եթերում կլինի մայիսի 13-ից:
“Բավական հետաքրքիր եւ դաստիարակչական սերիալ է, որտեղ բռնության, սպանության եւ կրիմինալի տարրեր չկան: Կարոլինան, ենթարկվելով հորը, ամուսնանում է իրենից 15 տարով մեծ, ոչ սիրելի տղամարդու հետ, որը տարիներ անց լքում է ընտանիքը` թողնելով մորն ու կնոջը` 2 զավակի հետ”,-BRAVO.am-ին պատմել է Ալինա Մարտիրոսյանը` հավելելով.“Շրջապատի տղամարդկանց ուշադրությունը վայելող այս երիտասարդ կինը հավատարիմ է մնում իր ամուսնուն` միաժամանակ դժվարությամբ պահելով երեխաներին”:
Նա նշել է, որ սերիալում առանցքայինը մոր կերպարն է. երիտասարդ մայր, որը հանուն երեխաների պատրաստ է բարոյական ցանկացած աշխատանքի, եւ մայր, ով չի ներում իր որդու սխալը եւ պաշտպանում է հարսին:
Ալինա Մարտիրոսյանին նոր դերը շատ է ոգեւորել.“Շատ ուրախ եմ, որ մարմնավորելու եմ զուսպ, շքեղ ու գեղեցիկ կնոջ: Առաջարկը ստանալուն պես համաձայնեցի, որովհետեւ թեման իսկապես շատ գրավեց: Հեռուստադիտողին սա նաեւ լավ օրինակ է` հասկանալու, որ կարելի է ընտանիքը պահել` բարոյականության ու առաքինության սահմանը չանցնելով”:
Ի դեպ, “Մամա”-ում Կարոլինայի զավակներից մեկի դերը խաղալու էր Ալինայի որդին` Էմմանուելը, բայց. “Պարարվեստի ուսումնարանում պարապմունքների եւ դպրոցի դասերի հետ մեկտեղ սերիալում նկարահանվելն այդպես էլ չստացվեց”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գագիկ Հարությունյանի, "IQ" ամսագրի եւ Ալինա Մարտիրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: