BRAVO.am-ն իր այցելուներին առաջարկում է մասնակցել հերթական մրցույթին: Այս անգամ մեր գործընկերն է Երեւանի կոնյակի գործարանը իր “ԱՐԱՐԱՏ“ ապրանքանիշով: Մրցույթը նվիրված է Սբ. Սարգսի եւ Սբ. Վալենտինի տոներին:
BRAVO.am-ն ու Երեւանի կոնյակի գործարանը համատեղ մրցույթ են կազմակերպել
Մրցույթի մասնակիցները պետք է շարադրության ձեւով ներկայացնեն իրենց սիրո լեգենդը: Խորհրդանշական է, որ ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնեցման կոնյակը, որն կրում է հայկական ամենագեղեցիկ լեգենդներից մեկի` Ախթամարի անունը, այս տարի տոնում է իր ստեղծման 45-ամյակը:
Ըստ լեգենդի, Վանա լճի կղզիներից մեկում ապրող արքայադստեր` Թամարի տխուր սիրո պատմությունը: Ժողովրդական ավանդությունը պատմում է այն մասին, թե ամեն գիշեր արքայադստեր սիրեցյալը լողալով հասնում էր կղզի, ուր նրան ճրագը ձեռքին սպասում էր Թամարը: Մի անգամ, երբ սիրահարված պատանին կրկին լողում էր իր սիրուն ընդառաջ, չար հոգիները մարել էին արքայադստեր սիրո լույսը, երիտասարդը կորցնում է ճանապարհը, մոլորվում եւ խեղդվում է` կանչելով . «Ախ, Թամար»: Այդ օրվանից այդ կղզին կոչվեց Ախթամար:
Հուսով ենք, որ այս գեղեցիկ սիրո պատմությունը կոգեշնչի Ձեզ ներկայացնել սիրո Ձեր պատմությունը:
BRAVO.am-ն ու Երեւանի կոնյակի գործարանը համատեղ մրցույթ են կազմակերպել
Աշխատանքները ս.թ. հունվարի 24-ից մինչեւ փետրվարի 8-ը ներառյալ ուղարկեք editor@mediamax.am հասցեով` շարադրությանը կցելով ուղարկողի անունը, ազգանունը եւ կոնտակտային տվյալները` փոստային հասցե, էլ. հասցե, հեռախոսահամար: Շարադրության ծավալը չպետք է գերազանցի 500 բառը` հայերեն լեզվով:
Մրցույթին կարող են մասնակցել բացառապես 18 տարին լրացած անձիք:
Շարադրություններն անհրաժեշտ է ուղարկել YBC contest նշումով subject-ի տողում, այլ նշումներով շարադրությունները չեն դիտարկվի:
Երեւանի կոնյակի գործարանը սահմանել է մրցանակներ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար`
1-ին տեղ` «Ախթամար» կոնյակ` հուշանվերային փաթեթավորմամբ (0.7 լ), «Perrier-Jouët» շամպայն, շրջայց Երեւանի կոնյակի գործարանում` 2 անձի համար;
2-րդ տեղ` «Ախթամար» կոնյակ` (0.7 լ);
3-րդ տեղ` «Ախթամար» կոնյակ` (0.5 լ):
BRAVO.am-ն ու Երեւանի կոնյակի գործարանը համատեղ մրցույթ են կազմակերպել
Մասնակցի կողմից շարադրության ներկայացումը նշանակում է, որ կազմակերպիչներին են պատկանում ներկայացված տեքստի հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի ցանկացած խախտման դեպքում դրա ողջ իրավական պատասխանատվությունը կրելու է մասնակիցը, եւ նա որակազրկվելու է մրցույթի կազմակերպիչների կողմից:
Շարադրությունների ընտրությունը կայացնելու է Մեդիամաքս-ի եւ Երեւանի կոնյակի գործարանը ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Հաղթող ճանաչված շարադրությունները կներկայացվեն BRAVO.am կայքում:
Հաղթող մասնակիցը հաղթանակի մասին կազմակերպիչների կողմից կտեղեկացվի փետրվարի 10-ին:
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին:
"ԱՐԱՐԱՏ”-ը խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործումը:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: