Բրիտանական “So You think You Can Dance” նախագծի հայկական` “Պարիր, թե կարող ես” տարբերակը շուտով կրկին կմեկնարկի “Շանթ” հեռուստաընկերության եթերում: Հաղորդման բարձր ռեյտինգն է պատճառ հանդիսացել, որ կազմակերպիչները երրորդ եթերաշրջանի համար ընտրական փուլեր կազմակերպեն: Հիշեցնենք, հայ հեռուստադիտողը “Պարիր, թե կարող ես”-ի զարգացումներին առաջին անգամ հետեւել է 2010 թվականին:):
“Պարիր, թե կարող ես”-ի մասնակիցներն Աղվերանում
Առաջին փուլի ընթացքում 16-ից 30 տարեկան 300 մասնակցից ընտրվել է 150-ը, այնուհետ մրցությունը շարունակող 55 հոգին մեկնել է Աղվերան, որտեղ եւ որոշվել է գալա-համերգներին մասնակցողների կազմը: Լավագույնի կոչման համար պայքարելու է քսան պարող:
Աղվերանում մասնակիցները ցուցադրել են իրենց կարողությունները հիփ-հոփ, ժամանակակից եւ բրոդվեյ պարային ոճերում, որոնք էլ կներկայացնեն 11 գալա-համերգի ընթացքում: Նշենք, որ բեմադրությունների հարցում պարողներին օգնում են Քրիստինե Հովակիմյանը, Հովհաննես Հովհաննիսյանն ու Ռիմա Պիպոյանը:
ժյուրիի անդամներ Քրիստինե Հովակիմյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ռիմա Պիպոյանը
“Այս նախագծի շրջանակներում “չպարողները” միանգամից դուրս են մնում հետագա պայքարից: Մենք պարողներին ենք հնարավորություն տալիս փորձել ուժերը տարբեր ոճերում”,- նշել է նախագծի պրոդյուսեր Աննա Դավթյանը:
"Պարիր, թե կարող ես" նախագծը երրորդ անգամ կմեկնարկի "Շանթ"-ի եթերում
Ինչպես կազմակերպիչներն են նշում, այս տարվա “Պարիր, թե կարող ես” նախագիծը տարբերվելու է նախորդ երկուսից. վեցերորդ գալա-համերգից սկսած` նախորդ եթերաշրջաններում հանդես եկած լավագույն պարողները հնարավորություն կստանան կրկին մասնակցել նախագծին` հանդես գալով նոր պարողների հետ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է"Շանթ" հեռուստաընկերությունը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: