×


Ամենացանկալի նվերն Անդրեին 34-ամյակի առթիվ

Անդրեի նոր` “Սրտի առաջին խոսքը” երգի տեսահոլովակի նկարահանումների ընթացքն ու արդյունքը  BRAVO.am-ն արդեն իսկ ներկայացրել է: Մեր ընթերցողներին նաեւ տեղեկացրել էինք, որ երգիչը համերգներով մեկնել է Միացյալ Նահանգներ, որոնց մասին եւ ոչ միայն զրուցել ենք այս անգամ:):

Անդրեի "Սրտի առաջին խոսքը" տեսահոլովակի նկարահանումներին


-Վերջին օրերին Միացյալ Նահանգները հերթական անգամ վայելում էր քո ներկայությունը:): Յուրաքանչյուր այցից հետո ավելի՞ ես կապվում այս երկրի հետ, թե՞ հասցրել է ձանձրացնել:

-Միշտ էլ մեկնում եմ, քանի որ այնտեղի հանդիսատեսի կողմից կա պահանջ: Կարողանում եմ համատեղել աշխատանքս եւ հանգիստս: Միանշանակ ձանձրալի է այդ երկարատեւ թռիչքը, բայց երբ հիշում եմ, որ իսկապես անկեղծ սեր եւ ջերմություն եմ ստանալու, չեմ ափսոսում այդ ժամերը, որ կորցնում եմ օդում:):

-Այս անգամ ո՞վ կամ ովքե՞ր քեզ դիմավորեցին ԱՄՆ օդանավակայանում:


-Հարազատ դարձած ընկերներս, որոնք այլեւս ինձ համար բարեկամ են:

Անդրեն համերգներով է հանդես եկել Միացյալ Նահանգներում


-Առաջինը գործը, որ արեցիր կամ առաջին վայրը, որ գնացիր Միացյալ Նահանգներ ոտք դնելուց հետո:


-18 ժամ տեւած թռիչքից հետո, պարզ է, ամենաերազելին ցնցուղ ընդունելն էր:): Իմ ժամանման օրը` մայիսի 27-ին, այնտեղ նշում էին Հիշատակի օրը:

-Պատմիր քո մասնակցությամբ համերգների մասին:

-Որպես Հայաստանից ժամանած հատուկ հյուր ելույթ եմ ունեցել Լոս Անջելեսում տեղի ունեցած երեք միջոցառման շրջանակում: Առաջինը հունիսի 2-ին Գլենդեյլ քաղաքի քաղաքապետարանի առջեւ բացօթյա համերգն էր` նվիրված ՀՀ անկախության տոնին: Ինչպես միշտ, ջերմ ընդունելության արժանացա: Երեք երգ եմ կատարել, որոնց ներքո մեր հազարավոր հայրենակիցներ շուրջպար են պարել: Այնուհետեւ հինգ օր հանգստացել եմ Լաս Վեգասում եւ հունիսի 8-ին մասնակցել Բեւերլի Հիլզ հյուրանոցում կայացած բարեգործական համերգի, որի հասույթը փոխանցվել է Ստեփանակերտ քաղաքի միակ եկեղեցուն: Իսկ վերջին ելույթս հունիսի 9-ին էր` նախկին “Կոդակ” թատրոնում, որն այժմ կոչվում է “Dolby”: Այս համերգի հասույթն էլ փոխանցվել է սիրիահայ փախստականների ֆոնդին:

Միշտ պատրաստ եմ իմ ելույթներով աջակցել բարեգործական նախագծերի իրականացմանը: Վերադարձել եմ հիանալի տրամադրությամբ, քանի որ արված գործն ինձ իսկապես մեծ բավականություն է պարգեւել:

Անդրեն համերգներով է հանդես եկել Միացյալ Նահանգներում


-Ի՞նչ է տեղի ունեցել համերգներից հետո :):

-Թեեւ երեք օրն էլ երկու կամ երեք երգ եմ կատարել, ելույթներիցս հետո հանդիսատեսն ինձ ժամերով չի թողել հեռանալ, լուսանկարվել են հետս, ես էլ վայելել եմ նրանց սերը: Արդեն երկար տարիներ երգում եմ, բայց ոչինչ չի փոխվել իմ կյանքում. ես երջանիկ եմ իմ աշխատանքով:):

-Գործնական հանդիպումներ կամ  կրկին ելույթ ունենալու պայմանավորվածություններ կա՞ն:

-Այո, բարեգործական միջոցառումների եւ մենահամերգների նոր մի շարք առաջարկներ ունեմ,  որոնք պետք է իրականացնենք մինչեւ տարեվերջ: Կարեւորն այն է, որ այս անգամ էլ ծանոթացա պրոֆեսիոնալ մարդկանց հետ, փոխանակվեցինք մեր փորձով:

Անդրեն համերգներով է հանդես եկել Միացյալ Նահանգներում


-Ո՞ր երգդ է, որ պարտադիր կատարում ես ամերիկահայերի համար եւ ո՞րը  երբեք չես կատարի:

-Քանի որ երեք համերգն էլ հայրենասիրական եւ բարեգործական բնույթ ունեին, հանդես եմ եկել “Մըր էրգիր”, “Հայաստանս”, “Սասնա յարխուշտա”, “Ախ, Նարո”, “Հորիզոններ” երգերով, որոնց մեջ կա հայի հոգի: Մենահամերգներիս ժամանակ կատարում եմ երգացանկիցս տարբեր ժանրերի ստեղծագործություններ:

-Իսկ “Սրտի առաջին խոսքը”  հնչե՞ց  Միացյալ Նահանգներում:

-Այն անպայման կկատարեմ իմ հաջորդ համերգներին: Վստահ եմ, որ հանդիսատեսն էլ կձայնակցի ինձ, ինչպես արդեն երգում են հայտնի մյուս երգերս:

-Ամռան երկու եւ կես ամիսների համար ի՞նչ պլաններ ունես: Հանգստանալո՞ւ ես, որտե՞ղ  եւ ո՞ւմ ընկերակցությամբ:


-Վերադարձել եմ չորս օրով եւ կրկին մեկնելու եմ հյուրախաղերի` Հունաստան, Բելգիա եւ  այլ մի շարք երկրներ:

Անդրեն համերգներով է հանդես եկել Միացյալ Նահանգներում


-Ծննդյանդ տարեդարձն ինչպե՞ս ես պատրաստվում նշել:

-Դեռ չեմ պլանավորել այդ` ինձ համար ուրախ տոնը:):

-Եվ ի՞նչ նվեր ես ցանկանում ստանալ 34-ամյակիդ առթիվ:

-Խնդրում եմ ուղղել տարիքս` 24-ամյակս է լրանում այս տարի:): Սեր եմ ուզում` անշահախնդիր եւ փոխադարձ: Այս նվերը դեռ չեմ ստացել, որ մնայուն լինի, թե չէ զգացմունքը գալիս է եւ շատ արագ հեռանում:):

Զրուցեց Լիլիթ Բաբայանը/BRAVO.am/
Լուսանկարները` Mero Photo-ի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW