Եթե դու երիտասարդ ես՝ համարձակ, նպատակասլաց, ճկուն, եռանդով լի, նորարար եւ ասելիք ունես այսօրվա ֆինանսական շուկայում, ուրեմն “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի “Ամերիա սերունդ” ծրագիրը հենց քեզ համար է:):
"Հույս ունենք, որ “Ամերիա սերունդ”-ի մասնակիցները կհամալրեն մեր “Երազանքների թիմը"". Օֆելյա Քամալյան
20-ից 25 տարեկան երիտասարդնե՛ր, եթե ունեք բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, տեխնիկական կամ հումանիտար բնագավառներում, լավ տիրապետում եք համակարգչային գիտելիքներին, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին, չեք վախենում նոր մարտահրավերներից, կարող եք հեշտությամբ հարմարվել նոր եւ փոփոխվող միջավայրին, ունեք թիմային ոգի եւ ոչ ստանդարտ մտածելակերպ, “աշխարհի քաղաքացի” եք, ապա բաց մի թողեք “Ամերիա սերունդ” ծրագրին մասնակցելու հնարավորությունը՝ լրացրե՛ք մասնակցության դիմում-հայտը եւ կցելով մոտիվացիոն նամակը ` ուղարկեք մինչեւ ս.թ. հուլիսի 22-ը:
“Ամերիա սերունդ”-ը քեզ հնարավորություն կտա հետագայում համալրել “Ամերիաբանկ”-ի “Երազանքների թիմը”:
"Ամերիաբանկ"-ի մարդկային ռեսուրսների կառավարման թիմը
“Ծրագրի հիմնական նպատակը եռանդով լի եւ նպատակասլաց սկսնակ երիտասարդ մասնագետների զարգացման ու առաջխաղացման համար գործարար միջավայրում վերապատրաստվելու եւ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ստեղծելն է: “Ամերիա սերունդ”-ի հիմքում ընկած է գործնական ուսուցումը, որի ընթացքում երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան բուհում ձեռք բերած գիտելիքները կիրառել գործնականում` առաջատար ֆինանսական մթնոլորտում: Մեր կողմից մշակված ծրագրի շնորհիվ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան ճանաչել իրական գործարար միջավայրը, պատկերացում կազմել նոր տեխնոլոգիաների եւ հնարավորությունների մասին: Այստեղ միանում են տեսությունն ու ժամանակակից բանկային գործի առաջատար փորձը”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է “Ամերիաբանկ”-ի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մասնագետ, “Ամերիա սերունդ” ծրագրի պատասխանատու Օֆելյա Քամալյանը:
Նշենք, որ կարեւորվելու է ծրագրի մասնակիցների ճկուն, ստեղծագործ մտածելակերպն ու զարգացվածությունը: Հատկանշական է, որ ընտրական փուլերն անցած եւ արդեն իսկ թիմին միացած երիտասարդները ծրագրի ամբողջ ընթացքում ստանալու են ամսական դրամային փոխհատուցում:
“Ամերիա սերունդ” ծրագրի պատասխանատու Օֆելյա Քամալյանը
“Մենք պատրաստ ենք վճարել երիտասարդ սերնդին` միաժամանակ ուսուցանելով նրանց: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով. առաջինը 5-շաբաթյա տեսական ուսուցման փուլն է , որի ընթացքում ծրագրի մասնակիցներին կներկայացվեն “Ամերիա” խմբի պատմությունը, բիզնեսի փիլիսոփայությունը, գործարար էթիկայի, մակրոտնտեսության, ֆինանսների, հաշվապահական հաշվառման, մարքեթինգի հիմունքները, հաճախորդների սպասարկման հմտությունները, հաղորդակցման եւ բանակցությունների վարման հմտությունները. ծրագիրը կվարեն մեր կազմակերպության, ինչպես նաեւ հրավիրված մասնագետները: Երկրորդ փուլը գործնական ուսուցման 7-շաբաթյա պրակտիկ փուլն է, որտեղ արդեն իսկ ստացած տեսական գիտելիքները կկիրառվեն գործնականում` “Ամերիաբանկ”-ի գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում”,- նշել է ծրագրի պատասխանատուն:
“Մասնակիցների թվի սահմանափակում չենք դնում, ակնկալում ենք մեծ թվով երիտասարդների մասնակցություն, կարծում ենք` մեր երիտասարդներն այնքան ակտիվ են եւ նպատակասլաց, որ բաց չեն թողնի հնարավորությունը ուսուցանվելու եւ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու պրոֆեսիոնալների թիմում: Մինչ օրս ստացած դիմում հայտերի քանակը գերազանցում է 600-ը”,-ասել է Օֆելյա Քամալյանը եւ հավելել. “Ընտրական փուլերից հետո պլանավորում ենք, որ “Ամերիա” թիմին կմիանա 30-35 հոգանոց երիտասարդների խումբ, ովքեր կանցնեն վերապատրաստման 4 մոդուլներով: Բոլոր մոդուլները հաղթահարած երիտասարդները հնարավորություն կունենան համալրել
“Ամերիա” թիմում առկա թափուր աշխատատեղերը: Ուրախ կլինենք, եթե բոլոր մասնակիցները կարողանան հաղթահարել վերոնշյալ մոդուլները եւ համալրեն մեր թիմը:
Մասնակիցների ուսուցումը կսկսվի սեպտեմբերին, հենց այս ամսից էլ նրանք կվճարվեն”:
"Ամերիաբանկ"-ի ՄՌԿ թիմը
Խոսելով ընտրության կարգից` ծրագրի պատասխանատուն կարեւորել է դիմում-հայտի բովանդակությունը, մասնավորապես՝ փոքրիկ շարադրություն-ակնարկը եւ մոտիվացիոն նամակը, թե ինչու են ուզում մասնակցել “Ամերիաբանկ”-ի նախաձեռնած ծրագրին, ակնկալիքները ծրագրից եւ թե ինչ կտա իրենց “Ամերիա սերունդը”: Մասնակիցների ընտրությունը տեղի է ունենալու չորս փուլով: Դիմում-հայտի ներկայացմանը հաջորդելու է թեստավորման փուլը: Թեստը երեք լեզվով է` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, որոնցով էլ ստուգվելու է մասնակցի ընդհանուր զարգացվածության աստիճանը: Թեստավորումը հաջողությամբ անցած թեկնածուները մասնակցելու են խմբային դեբատ հարցազրույցի եւ անհատական հարցազրույցի, որը երկուստեք ճանաչման հնարավորություն կտա:
Ուսումնական գործընթացը բաղկացած է լինելու չորս փուլից `ճանաչողական, գիտելիքների ձեռքբերման, հմտությունների զարգացման եւ գործառնական ուսուցման: Տեսական գիտելիքներից բացի ուսուցանվելու է “Ամերիա” խմբի մշակույթը, էթիկան, գաղափարախոսությունը. մասնակիցները կկարողանան ձեռք բերել այն հմտությունները, որոնցով կկարողանան ոտք մեկնել շուկայում արդեն իսկ գործող մասնագետների հետ:
“Ուրախ կլինենք, որ բոլոր մասնակիցներն էլ մեր բանկում աշխատանքի անցնեն: Պատրաստ ենք բոլորի հետ կնքել աշխատանքային պայմանագիր, բայց դա կախված է իրենց կատարած աշխատանքից, ցանկությունից, ներդրված ջանքերից”,- նշել է Օֆելյան:
Վերջինս հավելել է, որ “Ամերիա սերունդ”-ն ամենամյա դարձնելու նպատակ ունեն. “Մենք միշտ “թարմ արյան” կարիք ունենք: Մենք արդեն իսկ չորս տարի է, ինչ ակտիվ համագործակցում ենք ՀՀ առաջատար բուհերի հետ, որի շրջանակում տարեկան 150-ից 200 ուսանող պրակտիկա է անցնում “Ամերիաբանկ”-ում, որոնց մինչեւ 50 տոկոսին աշխատանքի առաջարկ ենք ներկայացնում: Մեր աշխատակիցների միջին տարիքը 33-ն է, երիտասարդ անձնակազմ ենք եւ ուզում ենք, որ մեզ միանան նոր գաղափարներով, նորարար ու եռանդուն երիտասարդներ”:
"Ամերիաբանկ"-ի ՄՌԿ թիմը
Հիշեցնենք, որ մինչ օրս ավելի քան 600 դիմում-հայտ է ներկայացվել, շտապի’ր դու էլ ներկայացնել քո դիմում-հայտը մինչեւ հուլիսի 22-ը: Երեւանից բացի, ծրագիրը հնարավորություն է տալիս նաեւ Արցախի եւ Հայաստանի մարզերի երիտասարդներին մասնակցել ու դառնալ “Ամերիա սերունդ”-ի անդամ` հետագայում աշխատանք գտնելով “Ամերիաբանկ”-ի իրենց մարզի մասնաճյուղում: Ի դեպ, բանկը մասնաճյուղեր ունի Ստեփանակերտում, Քաջարանում, Վանաձորում եւ Դիլիջանում:
“Մեր կողքին աշխատում են շատ երիտասարդ, բայց արդեն փորձառու մասնագետներ: Հույս ունենք, որ “Ամերիա սերունդ”-ի մասնակիցները կհամալրեն մեր “Երազանքների թիմը": Կարեւորում ենք առաջնորդների նոր սերունդի ձեւավորումը, ովքեր պատրաստ են նոր մարտահրավերների, փնտրում ենք գաղափարակիցներ, թիմակիցներ, ովքեր չեն վախենում գլոբալիզացիայի հետեւանքով թելադրվող տնտեսական քաղաքականությունից, ճկուն են փոփոխությունների եւ նորարարությունների հանդեպ”,- ասել է Օֆելյա Քամալյանը:
Եվ այսպես, ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից , կտեւի երեք ամիս, իսկ դեկտեմբերին հայտնի կդառնան այն անունները, որոնք կհամալրեն “Ամերիաբանկ”-ի “Երազանքների թիմը”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: