BRAVO.am-ը պատմել է Անուշիկ Ալավերդյանի եւ դաշնակահար Կարեն Մամիկոնյանի` նախորդ հուլիսին տեղի ունեցած պսակադրության մասին: Սուրբ Վալենտինի տոնի առթիվ այսօրվա մեր զրույցը երգչուհու հետ կրկին սիրո եւ ամուսնական կյանքի թեմայով է:):
Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը
Անուշիկը խոստովանել է, որ սիրելիի հետ ծանոթացել է սեփական նախաձեռնությամբ.“Որոշեցի բենդ ստեղծել եւ խորհուրդ տվեցին դիմել Կարենին: Զանգահարեցի ու խնդրեցի, որպեսզի օգնի ինձ այդ հարցում: Հանդիպեցինք, քննարկեցինք եւ ստեղծեցինք խումբը: Աշխատում ու ստեղծագործում էինք միասին եւ ժամանակի ընթացքում եղավ այն, ինչ պետք է լիներ: Կարելի է ասել` մեզ միացրեց երաժշտությունը”:
Մեր հարցին, թե երբ են գործնական հարաբերությունները վերածվել սիրայինի, երգչուհին պատասխանել է.“Հասկացա, որ սիրահարվել եմ այն ժամանակ, երբ զգացի` անընդհատ ուզում եմ շփվել, լսել ու տեսնել Կարենին: Իսկ ամենակարեւորն այն էր, որ այդ ամենը փոխադարձ էր… Դրանից երկու տարի անց մենք ամուսնացանք”:
Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը
Անուշիկի խոսքով` այսօր իր համար մեծ բավականություն է ոչ միայն երգելը, այլեւ խոհանոցում ստեղծագործելը.“Պատրաստում եմ տարբեր ուտեստներ եւ շատ համեղ:): Գլխավորն այն է, որ ամուսինս բարձր է գնահատում: Բացի այդ, բախտս բերել է, որ այդքան էլ բծախնդիր չէ ուտելիքի հարցում”:
Նա շեշտել է, որ ինքն ու Կարենը բնավորությամբ բավական նման են.“Մենք երբեք չենք փորձել փոխել միմիանց, դա ամենաառաջնայինն է մեր հարաբերություններում: Գնահատում ենք իրար, խանգարող հանգամանքներ չկան, շատ հարցերում էլ նման ենք”:
Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը
Անուշիկն ամուսնով հիանալու շատ պատճառներ ունի.“Սիրում եմ նրան իր տեսակի ու հատկանիշների, բնավորության լավ գծերի եւ պարզապես լավ մարդ լիելու համար”:
Զրույցի վերջում երգչուհուց հետաքրքրվեցինք` արդյոք իր նորաստեղծ ընտանիքում համալրում չի սպասվում: Երգչուհին նշել է, որ մայրանալու հարցը թողել է Աստծո կամեցողությանը:
Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անուշիկ Ալավերդյանի անձնական արխիվից եւ Դիանա Հակոբյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: