Ամուսնական թեմայով երգ՝ առանց հարսի՝ օրեր առաջ Մոսկվայում նկարահանվել է Մարտ Բաբայանի «Выходи за меня» երգի տեսահոլովակը, որտեղ միայն արական սեռի ներկայացուցիչներ են։ Նոր աշխատանքի մանրամասներն ու «բեքսթեյջ» լուսանկարները երգիչն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին:
Մարտ Բաբայանի «Выходи за меня» տեսահոլովակի նկարահանումներին
Նրա պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը հայտնել է, որ, ըստ սյուժեի, չամուսնացած տղաները հոլովակի միջոցով առաջարկություն են անում սիրելիներին։ Հերոսները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են՝ վրաց երգիչ Նոդար Ռեւիան, ռուսաստանյան կինոյի ու թատրոնի դերասան Միքայել Արամյանը, երգիչներ Էդվարդ Խաչարյանը, Վիդոլդ Պետրովսկին, Գրիգորի Յուրչենկոն, Էդգարը, նաեւ հրեա, գնչու, հույն եւ այլ ազգերի տղաներ։
Դերասան Միքայել Արամյանը` Մարտ Բաբայանի նոր հոլովակի նկարահանումներին
Ռեժիսորը մոսկվաբնակ ռեժիսոր Զառա Նազարյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը։ Զառան Ռուսաստանում նկարահանել է վավերագրական ֆիլմեր ու հոլովակներ, մասնագիտությամբ բեմադրիչ-ռեժիսոր է, Մարտի հետ առաջին անգամ է աշխատում.«Սյուժեում շեշտը դրվել է հերոսների զգացմունքների ու հույզերի վրա։ Քանի որ երգն ամուսնության առաջարկի մասին է, յուրաքանչյուրն իր տարբերակով է սեր խոստովանում, օրինակ՝ համր տղան՝ ժեստերի լեզվով։ Հերոսների մեծ մասը հայտնի մարդիկ են, քանի որ խիտ գրաֆիկ ունեն, համոզված չէինք՝ կկարողանան նկարահանման օրը գալ։ Սոֆյան զբաղվում էր կազմակերպչական հարցերով, ես տեղում ծանոթացա նրանց հետ, միասին հեշտությամբ աշխատեցինք»,-նշել է ռեժիսորը:
Սոֆյա Ղուլյանը եւ Մարտ Բաբայանի «Выходи за меня» հոլովակի փոքրիկ հերոսները
«Выходи за меня» երգը մի քանի ամիս հնչում է ռուսական ռադիոալիքներով, հեղինակը Մարտն է, խոսքերը գրել է Աննա Գալկինան, գործիքավորել են Կարենն ու Սեւակը։ Պրոդյուսերի խոսքով՝ ռուսական շուկայում երգը հասցրել է սիրվել ու իր նպատակին ծառայել.«Մարտի կարծիքով՝ այնքան է հնչել, որ հոլովակի կարիք արդեն չկար, համոզում էր, որ այլ երգի հոլովակ նկարենք, բայց ես ոչ մի րոպե չեմ կասկածել, որովհետեւ մնայուն երգ է»,-պատմել է Սոֆյան ու հավելել, որ երգիչը հրավերների դեպքում ելույթ է ունենում Մոսվայի ժամանցի տարբեր վայրերում:
BRAVO.am
Լուսանկարները` Մարտ Բաբայանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: