Մարիամ Մելիքյանը երեկ դարձել է 25 տարեկան: Այս օրերին դստեր հետ Երեւանում գտնվող դերասանուհին ինչ-ինչ պատճառներով որոշել էր ծննդյան տարեդարձը չնշել, սակայն ամուսնու եւ ընկերների ծրագրերն այլ են եղել:):
Մարիամ Մելիքյանի 25-ամյակին
BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է` անակնկալների տարափը սկսվել է կեսգիշերին.«Երեկոյան ինձ զանգահարում է մի աղջիկ ու ասում, որ ամենամտերիմ ընկերուհիս` Անին, ընկել, վնասել է ոտքը եւ խնդրում է` իր հետեւից գնամ: Ես ու եղբայրս շտապում ենք նրա աշխատավայր, իսկ Անին մոտենում է ինձ տորթով ու շնորհավորում տարեդարձս: Այնքան լարված էի, որ նույնիսկ մոռացել էի ծննդյանս մասին: Երբ նրան տեսա, անկախ ինձնից, սկսեցի լացել ուրախությունից, որ ոչինչ չի եղել, նաեւ անակնկալ պատրաստելու համար»:
Մարիամ Մելիքյանը եւ Լիկա Սալմանյանը
Մարիամին մեծ անակնկալ է մատուցել նաեւ ամուսինը.«Նա Հայաստանում չէ եւ պատրվակ էր փնտրում, որ չնշենք տարեդարձս, նաեւ իր բարեկամներից մեկն է մահացել: Համակերպվել էի, որ չեմ նշի, թեեւ կլոր հոբելյան է, աղջկաս 7 ամսականը, եւ ուզում էի աղջկական, թիթիզ տոն կազմակերպել: Պարզվեց` ինձնից գաղտնի ամուսինս եւ եղբայրս նշանածի հետ զբաղվել էին խնջույքի կազմակերպմամբ, ընտրել էին այն տորթը, որն ուզում էի, եւ ընկերուհիներիս հրավիրելուց հետո միայն ինձ իմ տարեդարձին կանչեցին:): Շատ հետաքրքիր էր. եթե ես կազմակերպեի, գուցե այդքան լավ չանցներ»:
Նա ընկերուհիների ու հարազատների հետ 25-ամյակը նշել է ռեստորաններից մեկում. «Միասին պարել, ուրախացել ենք: Կամիլան եւս շատ ուրախ էր: Այնքան էի պարել, որ ոտքերիս ցավից չկարողացա հագնել կոշիկներս ու ստիպված ոտաբոբիկ տուն գնացի:)»:
Մարիամ Մելիքյանի 25-ամյակին
Երեկոյի ընթացքում Մարիամը տխրել է միայն այն պատճառով, որ ամուսինը կողքին չէ.«Նա ամեն ինչ արել էր, որ իմ ու Միլիի օրը տոն դարձնի: Ռեստորանում ստացա իր ընտրած ծաղիկներն ու ոսկյա զարդ, նաեւ մեր երգն էր պատվիրել: Ես եւ աղջիկս Գոռի կյանքում առաջնային ենք, բայց նա շատ աշխատասեր է եւ չէր կարող երկար բացակայել: Օրեր անց Հայաստան կգա, ու միասին կմասնակցենք եղբորս հարսանիքին»:
Տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքը նա չի ցանկացել բարձրաձայնել, սակայն ասել է, որ այժմ իր բոլոր երազանքները կապված են ընտանիքի եւ դստեր հետ.«Ուզում եմ` աղջիկս միշտ ժպտա եւ ուրախ լինի»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Մելիքյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: