Երգչուհի Նունե Եսայանն օգոստոսի 5-ին դարձել է 47 տարեկան: Հոբելյարին անակնկալ են մատուցել ոչ միայն ընտանիքի անդամները, ամուսինը` Ավո Խալաթյանը, այլեւ երկրպագուները. «Կեսգիշերին առաջին շնորհավորանքները ստացել եմ ընտանիքիս անդամներից: Ամուսինս անակնալ էր պատրաստել՝ տորթ, հրավառություն եւ այլն: Ամենաշատը Հենրին ուրախացավ, երբ տեսավ տորթի վրայի հրավառությունը: Որդիս պաչիկ արեց, շնորհավորեց: Կարծում եմ, ամենաթանկ բանն է, երբ զավակդ ուժեղ գրկում ու համբուրում է քեզ»:
Ավո Խալաթյանն ու Նունե Եսայանը՝ իրենց դստեր հետ
Երգչուհուն անակնկալ են մատուցել նաեւ երկրպագուները: «Նրանք հանդիպում էին կազմակերպել ու հրավիրել ինձ: Մեկ ժամ շփվել ենք, երկար դադարից հետո նրանք պատմել են իրենց մասին, ես էլ իմ ծրագրերից եմ խոսել: Բացի այդ՝ ինձ համար նվերներ, ծաղիկներ էին պատրաստել: Միասին տորթ ենք կերել, լսել եմ նրանց շնորհավորական բարեմաղթանքները»,- պատմել է ՀՀ վաստակավոր արտիստը:
Երգչուհին նշել է ծննդյան տարեդարձը
Նունեն տոնական օրն ավարտել է ընտանիքի հետ զբոսանքով ու ընթրիքով: Իսկ տորթի մոմերը փչելիս պահած երազանքի մասին խոսելիս` ասել է. «Ամենացանկալի երազանքս խաղաղությունն է ոչ միայն մեր ընտանիքում, երկրում, այլեւ ամբողջ աշխարհում: Դրանից է կախված մեր երկրի ու բոլորիս խաղաղությունը»:
Նունե Եսայանը՝ որդու հետ
BRAVO.am-ը շնորհավորում է երգչուհուն եւ երազանքի իրականացում մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` երգչուհու անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: