×


Ամփոփվել են «Մեր սիրո պատմությունը» մրցույթի արդյունքները

BRAVO.am-ն ու շոումեն Արամ Մելիքյանը, որոշելով թեթեւացնել այս աշնանը ամուսնանալ պատրաստվողների հոգսը, հայտարարել էին մրցույթ, որի հաղթողը դառնալու համար զույգերը պետք է ներկայացնեին իրենց սիրո ինքնատիպ եւ, ամենակարեւորը, իրական պատմությունը:

Շոումեն Արամ Մելիքյանը


Գլխավոր մրցանակն էլ հետեւյալն էր՝ հնարավորություն անվճար օգտվել հարսանյաց արարողությունների սիրված հանդիսավար, շոումեն, երգիչ Արամ Մելիքյանի ծառայություններից եւ շոու-ծրագրից:

Մրցույթին ներկայացված չորս շարադրություններից հաղթող է ճանաչվել Աննայի եւ Սարգսի սիրո պատմությունը, որը կարող եք կարդալ այստեղ:   

Ի դեպ, Աննան իր նամակում նախապես հետաքրքրվել էր՝ արդյոք մարզում ապրելը հեռավորության առումով կարող է խոչընդոտ հանդիսանալ մրցույթին մասնակցելու համար, եւ բացասական պատասխան ստանալուց հետո միայն ուղարկել էր իր եւ ապագա ամուսնու սիրո պատմությունը:

Աննան եւ Սարգիսը


Նշենք, որ Արամ Մելիքյանին անչափ հուզել է փորձություններ հաղթահարած զույգի պատմությունը: Նա սիրով կպատրաստի շոու ծրագիր եւ կուղեւորվի այն մարզը, որտեղ էլ Աննան եւ Սարգիսը պատրաստվում են իրականացնել իրենց հարսանյաց հանդեսը:  

BRAVO.am-ը եւ Արամ Մելիքյանը շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին եւ շնորհավորում են հաղթողներին:

Հ.Գ. Խոստանում ենք ներկայացնել Աննայի եւ Սարգսի հարսանեկան լուսանկարները;):  

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport