Օրեր առաջ BRAVO.am-ն ու «Այլ կերպ» ընկերությունը առաջարկեցին ձեզ մասնակցել հերթական մրցույթին: Դրան մասնակցելու համար BRAVO.am-ի այցելուները պետք է պատասխանեին ներկայացված 5 հարցին եւ պատասխաններն ուղարկեին Bravo-ի հասցեին` կցելով ուղարկողի անունը, ազգանունը եւ կոնտակտային տվյալները: Անհրաժեշտ էր նաեւ «հավանել» BRAVO.am կայքի եւ «Այլկերպ»-ի «ֆեյսբուքյան» էջերը:
Ամփոփելով մրցույթը՝ հայտնում ենք, որ տասնյակ պատասխաններ ենք ստացել, որոնցից BRAVO.am -ի ու «Այլ կերպ» ընկերության ներկայացուցիչներից կազմված ժյուրին ընտրել է 3 հաղթողներին:
Եվ այսպես, մրցույթի հաղթողներն են. առաջին տեղ՝ Լիլիթ Խառատյան, երկրորդ տեղ՝ Արմինե Մինասյան, երրորդ տեղ՝ Մերի Կոստանյան:
Մրցույթի երեք հաղթողի համար սահմանված են հետեւյալ մրցանակները. առաջինը բոլոր հարցերին ճիշտ պատասխանողը կստանա «Այլ կերպ» խաղն իր հավելվածով եւ «Մի շնչով» խաղը: Երկրորդ մրցանակակիրը կստանա «Այլ կերպ» խաղն իր հավելվածով, իսկ երրորդը՝ «Մի շնչով» խաղը:
Ստորեւ կարող եք տեսնել նաեւ հարցերի ճիշտ պատասխանները.
1. Խոսքի մաս, որը դրվում է բայի առջեւ եւ ծանոթություն է տալիս նրա մասին:
Մակբայ։
2. Հայերենի բաղաձայնների ո՞ր խմբին են պատկանում լ, մ, ռ, յ հնչյուններն` ըստ ձայնի եւ աղմուկի պարունակության:
Ձայնորդ (արտասանության ժամանակ գերակշռում է ձայնը)։
3. Բացատրեք ԱՆՐԱԿ բառի նշանակությունն այլ կերպ:
Ուսի ոսկոր, որը թիակը միացնում է կրծոսկրին։
4. Բացատրեք ՍՈՓԵՍՏ բառի նշանակությունն այլ կերպ:
Հունական փիլիսոփաներ, իմաստասիրության ուսուցիչներ` փողով պարապում էին պերճախոսություն և իմաստասիրություն:
5. Ե՞րբ եւ որտե՞ղ է տեղի ունեցել «Մի շնչով» խաղի շնորհանդեսն ու առաջին մրցաշարը:
ԷՕՆ-ում 2015թվականի դեկտեմբերի 29-ին:
Շնորհավորում ենք հաղթողներին: Մոտ օրերս մրցույթի կազմակերպիչները կապ կհաստատեն նրանց հետ մրցանակները հանձնելու նպատակով:
Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: