×


Այսօր Անի Դաշյանի հարսանիքն է

Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում քիչ առաջ տեղի է ունեցել Անի Դաշյանի եւ Լյուդվիգ Կարապետյանի պսակադրությունը: Հաղորդավարուհին եւ ընտրյալն Աստծո խորանի առջեւ միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել, ինչին ականատես է եղել նաեւ BRAVO.am-ը:

Անի Դաշյանի եւ Լյուդվիգ Կարապետյանի հարսանիքին


Մեզ հետ զրույցում նորահարսը նշել է, որ այսօր իր կյանքի լավագույն օրն է.“Անչափ հուզված եմ. մինչ այս պահը չէի պատկերացնում, թե ինչ է կատարվում: Անչափ երջանիկ եմ եւ շնորհակալ եմ ներկաներին այս օրն ինձ հետ կիսելու համար”:

“21Tv”-ի հաղորդավարուհու հարսանիքի հյուրերի թվում են նաեւ երգչուհիներ Քրիստինե Պեպելյանը, Գոհար Հովհաննիսյանը, պարուհի Վիկա Մարտիրոսյանը, հաղորդավարուհի Մարինա Գրեգը եւ այլք:

Անի Դաշյանի եւ Լյուդվիգ Կարապետյանի հարսանիքին


Քիչ անց Անին եւ Լյուդվիգը հյուրերի հետ կուղեւորվեն Երեւանի ռեստորանային համալիրներից մեկը` տոնելու իրենց միասնությունը: Կուղեւորվեն, քանի որ զույգի հարսանիքը փոքրիկ ճամփորդրությունն է դեպի … դեպի երազանքների իրականացում:): 

Հարսանիքի հետ կապված մի շարք մանրամասներ հաղորդավարուհին BRAVO.am-ին պատմել է դեռ օրեր առաջ: Հարցազրույցը կարդացեք այստեղ, ինչպես  նաեւ դիտեք հարսի պարի փորձի լուսանկարները:):
 

Անի Դաշյանի եւ Լյուդվիգ Կարապետյանի հարսանիքին


Շնորհավորում ենք Անի Դաշյանին եւ Լյուդվիգ Կարապետյանին`  մաղթելով երջանկություն, հարատեւ սեր եւ շատ բալիկներ:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW