×


Այսօր “Գեներալի աղջիկը” սերիալի դերասան Ալեքսանդր Բաբասյանի հարսանիքն է:)

Այսօր` հոկտեմբերի 28-ին, սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանը պաշտոնապես լքել է ամուրիների շարքը:):  30-ամյա Սաշի կինն է դարձել 22-ամյա Լիլիթը: 

Ալեքսանդր Բաբասյանը եւ Լիլիթն ամուսնացել են

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել ժամեր առաջ` Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Աստծո օրհնությունը ստանալուց հետո զույգն այժմ մոտ 400 հյուրի հետ “Լաթար” ռեստորանային համալիրում վայելում է խնջույքը:

Ալեքսանդր Բաբասյանի եւ Լիլիթի պսակադրությանը

Հարսանիքին մասնակցում են Ալեքսանդր Բաբասյանի եւ Լիլիթի հարազատներն ու ընկերները, որոնց թվում` “Գեներալի աղջիկը” սերիալի ստեղծագործական ու դերասանական կազմից ներկայացուցիչներ: 

Ալեքսանդր Բաբասյանի եւ Լիլիթի պսակադրությանը

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին:): Ներկայացնում ենք պսակադրության` մեր լուսանկարչի հեղինակած ֆոտոշարքը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW