×


Այսօր Գոռ Սուջյանի ու Վարսա Մինասյանի հարսանիքն է :)

Այսօր` օգոստոսի 15-ին, “Dorians” ռոք-խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը եւ երգչուհի Վարսա Մինասյանը, Աստծո օրհնությամբ միմյանց հավերժ սիրելու խոստում տվեցին եւ օրինականացրեցին իրենց հարաբերությունները :): Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Գեղեցիկ արարողությանը մասնակցել է նաեւ BRAVO.am-ը :):

Գոռ Սուջյանի ու Վարսա Մինասյանի հարսանիքին


Հյուրերի թվում են եղել “Dorians”-ի տղաները, փեսացուի քույր Եվա Սուջյանը, Արփենիկ Հակոբյանը, Արամայիս Հայրապետյանն ու Լուսինե Աղաբեկյանը, Արման Մարգարյանը եւ ուրիշներ: Գոռի եւ Վարսայի հարսանեկան արարողությունը հենց սկզբից տարբերվել է իր ինքնատիպությամբ:

Նախ` եկեղեցի մեկնելուց առաջ փեսան, կենդանի դասական երաժշտության ուղեկցությամբ, վերամբարձ կռունկով “բարձրացել” է հարսի տուն ու իջեցրել իր ապագա կնոջը :): Ավանդական մեկական ազաբի եւ հարսնաքրոջ փոխարեն զույգին ուղեկցել են ազաբներ “Dorians”-ի կիթառահար Գագասն ու երգիչ Արտյոմ Հակոբյանը եւ հարսնաքույրեր Մարիամ Քոչարյանն ու Ագաթա Կարապետյանը:

Գոռ Սուջյանի ու Վարսա Մինասյանի հարսանիքին


Այս ամենից բացի, նորապսակների քավորը “А-Студио” փոփ-խմբի հարվածային գործիքներ նվագող Եվգենի Դալսկին է, քավորկինը` Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը:

Յուրօրինակ ոճ ունեցող Վարսան աչքի է ընկել իր զգեստով եւ ծաղկեփնջով. սովորական ծաղիկների փոխարեն հարսնացուի ծաղկեփունջը ցորենի հասկերից էր: Մեզ հետ զրույցում Վարսան նշել է, որ հարսանեկան զգեստի հեղինակը դիզայներ Գայանե Սողոմոնյանն է:

Պսակադրության ավարտից  հետո նորապսակները ռետրո ավտոմեքենայով ուղեւորվել են երեւանյան ակումբերից մեկը, որտեղ էլ զույգի հարաբերությունները պետք է օրինականացներ նաեւ զագսը :):

Գոռ Սուջյանի ու Վարսա Մինասյանի հարսանիքին


Ակումբային խնջույքի եւ հարսանիքի այլ մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում, իսկ այժմ առաջարկում ենք դիտել պսակադրության ֆոտոշարքը:

BRAVO.am-ը մեկ անգամ եւս շնորհավորում է Գոռին եւ Վարսային` մաղթելով երջանկություն եւ հավիտենական սեր:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW