×


Այսօր Ժոռ Մելոյանի հարսանիքն է

Ժոռ Մելոյանը եւ Լուսինե Ղազարյանը քիչ առաջ Աստծո խորանի առջեւ միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել: Հայկական եւ արտասահմանյան մի շարք տեսահոլովակների եւ գովազդային հոլովակների ռեժիսորի ու ընտրյալի պսակադրությունը տեղի է ունեցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Ժոռ Մելոյանի եւ Լուսինե Ղազարյանի պսակադրությանը

Ժոռ Մելոյանի եւ Լուսինե Ղազարյանի պսակադրությանը


Հարսն ու փեսան փոխանակվել են ամուսնական մատանիներով, խաղաղության խորհրդանիշ ճերմակ աղավնիներ երկինք բաց թողել եւ ընդունել են արարողությանը ներկա հարազատների եւ ընկերների շնորհավորանքները: Զույգի քավորը Ժոռի մանկության ընկերն է:

Ժոռ Մելոյանի եւ Լուսինե Ղազարյանի պսակադրությանը


Նորապսակները ուղեւորվել են ռեստորանային համալիրներից մեկը, որտեղ նախ տեղի կունենա ԶԱԳՍ-ի արարողությունը, ապա մտերիմների շրջապատում կտոնեն իրենց միությունը: Հարսանեկան խնջույքի լուսանկարները կներկայացնենք ավելի ուշ, իսկ մինչ այդ այստեղ կարող եք դիտել զույգի սիրառատ պարը` Սարոյի կատարման ներքո: 

Ժոռ Մելոյանի եւ Լուսինե Ղազարյանի պսակադրությանը


Այսօր նաեւ Ժոռի ծննդյան տարեդարձն է: BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում փեսան նշել էր, որ նախատեսում են պահպանել հայկական հարսանիքների ավանդական երթուղին: Հարսի զգեստը Իտալիայից է պատվիրված, ռեժիսորը հատուկ այս առիթի համար գնել է նաեւ նոր ավտոմեքենա:

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով երջանկություն, հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW