×


Այսօր Մոսո Կարապետյանի հարսանիքն է

Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամեր առաջ իրար հավերժ սիրելու խոստում են տվել «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան Մոսո Կարապետյանը եւ ամերիկաբնակ յոգայի ուսուցչուհի Քրիստինան: Զույգի պսակադրության արարողությունը լուսանկարել է BRAVO.am-ը:

Մոսո Կարապետյանն ամուսնացել է


Սիրահարները փոխանակվել են ամուսնական մատանիներով, ստացել են Տեր հոր օրհնությունը, ընդունել են ներկաների շնորհավորանքներն ու ուղեւորվել Երեւանի ռեստորանային համալիրներից մեկը` տոնելու իրենց միությունը:

Մոսոն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ հարսանիքի օրն ամիսներ առաջ են որոշել եւ փոխելու հնարավորություն չեն ունեցել.«Շատ հյուրեր ունենք Միացյալ Նահանգներից, եւ ամսաթվի փոփոխությունը մեծ խնդիր կդառնար: Ճիշտ է, սահմանին լարված այս իրավիճակը կխանգարի ավելի ուրախ լինել, բայց սա էլ նոր կյանքի սկիզբ է մեզ համար»:

Մոսո Կարապետյանի եւ Քրիստինայի պսակադրությանը


Փեսան նշել է, որ փորձել են պահպանել արարողության ավանդական երթուղին. «Որոշեցինք դհոլ-զուռնայով հայկական ավանդական հարսանիք անել, որն ավելի հետաքրքիր կլինի ԱՄՆ-ից ժամանած մեր հյուրերին»: 

Ի դեպ, դերասանը քավորի պարտականությունները վստահել է իր մանկության ընկերոջը` Վլադ Ստեփանյանին, ով հումորիստ, դերասան Դելոյի եղբայրն է:

Քրիստինայի եւ Մոսո Կարապետյանի պսակադրությանը


Առաջիկայում կներկայացնենք Մոսոյի հարսանիքի հետ կապված այլ մանրամասներ եւ լուսանկարներ խնջույքից:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով ամուր ընտանիք եւ երջանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW