×


Այսօր Ռոլանդ Գասպարյանի եւ Գայանե Հովհաննիսյանի հարսանիքն է

“Reincarnation” ռեգգի-խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը պաշտոնապես լքել է ամուրիների շարքը:): Այսօր` նոյեմբերի 30-ին, երաժշտի եւ նրա սիրելիի` պարուհի Գայանե Հովհաննիսյանի հարսանիքն է: Քիչ առաջ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում զույգը պսակադրվել է` ընդունելով ներկաների շնորհավորանքներն ու մաղթանքները:

Այսօր Ռոլանդ Գասպարյանի եւ Գայանե Հովհաննիսյանի հարսանիքն է


BRAVO.am-ը պատմել է, որ նրանք ծանոթացել են 2011 թվականի գարնանը` համերգներից մեկի փորձերի ընթացքում.“Սկզբում Ռոլանդն ամեն ինչ անում էր, որ իրեն որպես երգիչ չընկալեմ: Անընդհատ թեյի էր հրավիրում, ինչ-որ տեղ հրավիրելու ամեն պատրվակ գտնում էր:): Շփվելով զգացի, որ շատ հետաքրքիր մարդ է: Ամեն օր միմյանց բացահայտում ենք, փորձում ենք հետաքրքիր ապրել”, - մեզ հետ զրույցում պատմել է Գայանեն:

Նորահարսի խոսքով` հարսանեկան արարողությունը սպասված եւ հուզիչ է իր համար: “Գոհար” համույթի պարուհին սովորել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանում, 2010 թվականին ընդունվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժին.“Ամուսնությունից հետո էլ կշարունակեմ նույն համույթում աշխատել, իսկ թե այսօր պարային ինչ բեմադրություն կներկայացնեմ, թող անակնկալ մնա”:

Այսօր Ռոլանդ Գասպարյանի եւ Գայանե Հովհաննիսյանի հարսանիքն է


28-ամյա Ռոլանդն ու 23-ամյա Գայանեն հարսանիքի ատրիբուտները` սկսած հրավիրատոմսերից, ընտրել են ճամփորդական թեմատիկայով: Զույգի կնքահայրը Ռոլանդի մտերիմ ընկերներից մեկն է: 

Ռեգգի-բենդի վոկալիստը եւ “Գոհար” համույթի պարուհին հարսանեկան խնջույքին հրավիրել են միայն ամենամտերիմ մարդկանց, հյուրերի թիվը կհասնի մոտ 100 հոգու.“Քանի որ երկուսս էլ չէինք ցանկանում մեծ արարողություն կազմակերպել, շատ փոքր հարսանիք ենք անում, ներկա են մեր ամենահարազատ մարդիկ”:

Այսօր Ռոլանդ Գասպարյանի եւ Գայանե Հովհաննիսյանի հարսանիքն է


Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել այս ամռանը` Շրի Լանկայում, երբ Ռոլանդը սիրելիին անակնկալ է մատուցել` հանձնելով մատանին.“Նշանադրությունն ինձ համար իսկապես անսպասելի էր: Մենք մեր ընկերների հետ գնացել էինք ամառային հանգստի, ոչինչ չգիտեի: Ռոլանդն առաջ այնքան էլ ռոմանտիկ չէր, բայց հիմա այնքան հաճախ է նոր անակնկալներ մտածում ու ինձ ուրախացնում, որ չեմ հասցնում փոխադարձել”:

Ռոլանդն իր հեղինակած սիրային երգերը նվիրում է Գայանեին: Պարուհուն նվիրված առաջին երգը “Յար արի”-ն է. “Այդ մասին իմացա հենց համերգի ժամանակ, հետո նվիրեց “Քեզ պիտի սիրեմ”, “Քո աչքերում” եւ մյուս երգերը”:

Այսօր Ռոլանդ Գասպարյանի եւ Գայանե Հովհաննիսյանի հարսանիքն է


Հարսանիքից հետո նորապսակները ճամփորդության չեն մեկնի, քանի որ ռեգգի-բենդը Ամանորի առթիվ ելույթ ունենալու մի շարք հրավերներ ունի:

BRAVO.am-ը շնորահավորում է նորապսակներին` մաղթելով ամուր ընտանիք ու հարատեւ երջանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW