Սյուզի Մելիքյանն այս տարի ներկայացրեց “Քեզ նման փեսա չկա” երգը` BRAVO.am-ին պատմելով, որ ունի սիրելի անձնավորություն, որին էլ մի քանի ժամից հավերժ սիրելու խոստում կտա երեւանյան եկեղեցիներից մեկում կայանալիք պսակադրության ժամանակ:):
Սյուզի Մելիքյանը
Երգչուհու ընտրյալը մասնագիտությամբ տնտեսագետ է: Մեզ հետ զրույցում նորահարսը նշել է, որ Գարիկն իր հանդեպ անտարբեր չէ վաղուց:).“Ներկա էր բոլոր միջոցառումներին, որոնց ես էի մասնակցում. “հետեւում” էր ինձ: Մեկ անգամ էլ այնպես է ստացվել, որ նույն ինքնաթիռով Դուբայ ենք մեկնել, թեեւ իրեն չեմ նկատել: Ինչպես հետագայում է պատմել, անտարբեր անցել եմ կողքով:)”:
Սյուզի Մելիքյանը
Արդեն Երեւանում միջոցառումներից մեկի ժամանակ Սյուզիին ծանոթացնում են իր “ստվերի” հետ, ինչին հաջորդում է մի քանի ամիս տեւած վիրտուալ շփումը.“Երկրպագուներիցս շատ նամակներ եմ ստանում, բայց իր հաղորդագրությունները տարբերվում էին… Ավելի մտերմանալուց հետո սկսեցինք հեռախոսով զրուցել”:
Երգչուհուն ժամադրության հրավիրելը բավական բարդ է եղել. առաջինը մերժել է, բայց հետո տղայի համառ բնավորությունն իրենն արել է.“Գեղեցիկ երեկո էր կազմակերպել “Մեցցո” ակումբում. սեղանին կային մոմեր, ծաղիկներ… Ես էլ փորձեցի նրան ավելի լավ ճանաչել: Այդ օրվանից անցել է մեկ տարի:)”:
Սյուզի Մելիքյանը
Սյուզի Մելիքյանը կարեւորում է ընտրյալի ինքնուրույնությունն ու, իհարկե, իր հանդեպ սերը:).“Ամուսնություն չէի պլանավորել: Նա ինձ քայլ առ քայլ բերեց նրան, որ որոշեցի նշանադրվել, իսկ հետո էլ ծնողներիցս խնդրեց ձեռքս: Սիրում եմ իր մարդկային տեսակը. արդեն 26 տարեկանում առանց որեւէ մեկի օգնության հաջողությունների է հասել”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սյուզի Մելիքյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: